Երեք ծալքով բլիստեր
Ապրանքի պաշտպանություն
Բլիստերները պաշտպանում են արտադրանքը մեխանիկական վնասվածքներից փոխադրման և պահպանման ժամանակ, կանխում են դրա խառնվելը։
Գրավչություն
Օգնում է ապրանքը փաթեթավորել գունեղ, գրավիչ պոլիգրաֆիայի համադրությամբ և միաժամանակ ցուցադրել այն բոլոր կողմերից։
Բրենդավորում
Բլիստերները կարող են ունենալ գրավիչ անհատական դիզայն և Ձեր ընկերության ջերմաձևավորված լոգոները։
Հեշտ փաթեթավորում
Ծալված եզրերով բլիստերը փաթեթավորման համար հատուկ սարքավորում չի պահանջում։ Ապրանքը կարելի է հանել, ցույց տալ, ապա նորից տեղը դնել։
Նկարագրություն
Ծալված եզրերով բլիստեր տեսակի պլաստիկե փաթեթվածքը բաղկացած է թափանցիկ բլիստերից և տպագրությամբ ստվարաթղթից։ Տպագրությամբ ստվարաթղթե քարտը սահեցվում է բլիստերի ծալված եզրերի մեջ և կազմում հետևի պատը։
Այսպիսի բլիստերը թույլ է տալիս հանել ապրանքը, ցույց տալ գնորդին, ապա ստվարաթուղթը նորից տեղը դնել։ Եթե անհրաժեշտ է սահմանափակել փաթեթվածքի մեջ գտնվող ապրանքի հասանելիությունը, ստվարաթուղթը պետք է ամրացնել կպչուն պիտակներով, ամրակներով և այլն։ Բլիստերային փաթեթավորման այս տեսակն անվանում են նաև «գրչատուփ» տեսակի բլիստեր։
Ծալված եզրերով թափանցիկ բլիստեր
Ծալված եզրերով բլիստերը կարելի է ձևավորել կա՛մ ապրանքի ձևով՝ ընդգծելու նրա առավելություններն ու արտաքին տեսքը, կա՛մ ուղղանկյուն տարայի տեսքով։
Ուղղանկյուն բլիստերը կարելի է օգտագործել որպես ունիվերսալ փաթեթվածք տարբեր ապրանքների համար։ Բլիստերի ծալքերն արվում են արդեն ձևավորումից հետո, ինչը որոշ չափով բարձրացնում է արժեքը։ Երկու ծալքով բլիստերը հնարավոր է պատրաստել լիովին ավտոմատ գծի վրա։
Տպագրությամբ ստվարաթղթե քարտ
Ծալքերով բլիստերային փաթեթավորման հետևի պատի համար կարելի է օգտագործել ցանկացած ստվարաթուղթ, որն առավելագույնս համապատասխանում է Ձեր խնդիրներին։ Հազվադեպ դեպքերում, երբ ստվարաթուղթը չափազանց հաստ է լինում, անհրաժեշտ է մեծացնել ծալքերի հաստությունը։ Դա պետք է նախատեսել նախապես։
Ապրանքի չափածրարում և փաթեթավորում
Փաթեթվածքի այս տեսակը հարմար է և պարզ, եթե ապրանքը փաթեթավորում եք ինքնուրույն։ Հատուկ սարքավորում չի պահանջվում, ինչն ի վերջո նվազեցնում է փաթեթվածքի արժեքը։ Եթե ապրանքների մեծ տեսականի ունեք, ձեռնտու է օգտագործել ունիվերսալ բլիստեր կամ տարբեր չափերի ունիվերսալ բլիստերների հավաքածու՝ փոխելով միայն ապրանքի մասին տեղեկություններով ստվարաթղթե քարտը։
Բլիստեր-բոքս
Կրկնակի բլիստեր
Երկու կողմից ուռուցիկ բլիստեր
Երկկողմանի բլիստեր
Բարձր հաճախականության եռակցման համար բլիստեր
Եռակցվող բլիստեր
Ստվարաթղթին եռակցվող բլիստեր
Երկու ստվարաթղթի միջև եռակցվող բլիստեր
Իմպուլսային եռակցման բլիստեր
Սնդուկաձև բլիստեր
Ծալված եզրերով բլիստեր
Երկու ծալքով բլիստեր
Երեք ծալքով բլիստեր
Tyvek® նյութով հերմետիկ փակման բլիստեր
Նրբաթիթեղով հերմետիկ փակման բլիստեր
