Կրկնակի բլիստեր
Ապրանքի պաշտպանություն
Բլիստերները պաշտպանում են արտադրանքը մեխանիկական վնասվածքներից փոխադրման և պահպանման ժամանակ, կանխում են դրա խառնվելը։
Գրավչություն
Օգնում է ապրանքը փաթեթավորել գունեղ, գրավիչ պոլիգրաֆիայի համադրությամբ և միաժամանակ ցուցադրել այն բոլոր կողմերից։
Բրենդավորում
Բլիստերները կարող են ունենալ գրավիչ անհատական դիզայն և Ձեր ընկերության ջերմաձևավորված լոգոները։
Հեշտ փաթեթավորում
Կրկնակի բլիստերով փաթեթավորումը (չափածրարումը) կարելի է կատարել ձեռքով՝ բլիստերը չխկոցով կփակվի ձևավորված փականներով, կամ էլ այն կարելի է եռակցել բարձր հաճախականության կամ ուլտրաձայնային եռակցմամբ։
Նկարագրություն
Բլիստերի այս տարբերակը բաղկացած է երկու կեսից, որոնք տեղադրվում են մեկը մյուսի մեջ։ Առավել հաճախ կիրառվում են եզրագծային փականներ, որոնց շնորհիվ բլիստերը գրեթե հերմետիկ է դառնում։ Սովորաբար բլիստերն ունենում է եվրոկախիչ (եվրոանցք)՝ կեռիկից կախելու համար։
Թափանցիկ կրկնակի բլիստեր
Կրկնակի բլիստերային փաթեթավորումը ձևավորվում է երկու կեսի տեսքով՝ ապրանքի համար նախատեսված խորշերով։ Ապրանքի խորշերը սովորաբար լինում են բլիստերի միայն մեկ կեսի վրա։
Դա թույլ է տալիս բլիստերի ամբողջ հարթությունն օգտագործել տպագիր ներդիրի վրա զետեղված տեղեկատվության համար։ Ուռուցիկ մասեր կարելի է ձևավորել նաև երկրորդ կեսի վրա։ Կարևոր է ճիշտ նախագծել ծալքի խորությունն ու լայնությունը, որպեսզի հետագայում արտադրանքը բլիստերների մեջ փաթեթավորելիս (չափածրարելիս) խնդիրներ չառաջանան։
Ավելի ամուր ֆիքսման համար բլիստերի վերին մասում կարելի է ավելացնել նաև կոճակային փականներ։ Ձևավորված փականները թույլ են տալիս բլիստերը բազմիցս բացել և փակել՝ ապրանքը գնորդին ցուցադրելու համար։
Տպագրությամբ թղթե ներդիր
Թանկ ստվարաթղթի փոխարեն կարելի է օգտագործել փայլուն թուղթ, քանի որ տպագիր ներդիրը երկու կողմից պաշտպանված է հաստ թաղանթի շերտով։
Եթե արտադրատեսակի համար նախատեսված ուռուցիկ մասերը լինեն երկու կողմում, կարող է անհրաժեշտ լինել թղթե ներդիրի մեջ լրացուցիչ անցք հատել։
Ապրանքի չափածրարում և փաթեթավորում
Փաթեթվածքի այս տեսակը հարմար է և պարզ՝ ապրանքն ինքնուրույն փաթեթավորելու (չափածրարելու) համար։ Հատուկ սարքավորումներ չեն պահանջվում, ինչն ի վերջո նվազեցնում է փաթեթավորման արժեքը։
Անհրաժեշտության դեպքում ձևավորված փականները կարելի է ամրացնել կպչուկներով, որոնք կեսերը պահում են իրար միացած և կատարում են կապարակնիքի դեր։ Կամ էլ կարելի է օգտագործել ձեռքի սարք՝ կեսերը կետային եռակցմամբ իրար միացնելու համար։
Բլիստեր-բոքս
Կրկնակի բլիստեր
Երկու կողմից ուռուցիկ բլիստեր
Երկկողմանի բլիստեր
Բարձր հաճախականության եռակցման համար բլիստեր
Եռակցվող բլիստեր
Ստվարաթղթին եռակցվող բլիստեր
Երկու ստվարաթղթի միջև եռակցվող բլիստեր
Իմպուլսային եռակցման բլիստեր
Սնդուկաձև բլիստեր
Ծալված եզրերով բլիստեր
Երկու ծալքով բլիստեր
Երեք ծալքով բլիստեր
Tyvek® նյութով հերմետիկ փակման բլիստեր
Նրբաթիթեղով հերմետիկ փակման բլիստեր
