Թափանցիկ կափարիչով բլիստեր
Ապրանքի պաշտպանություն
Բլիստերները պաշտպանում են արտադրանքը մեխանիկական վնասվածքներից փոխադրման և պահպանման ժամանակ, կանխում են դրա խառնվելը։
Գրավչություն
Օգնում է ապրանքը փաթեթավորել գունեղ, գրավիչ պոլիգրաֆիայի համադրությամբ և միաժամանակ ցուցադրել այն բոլոր կողմերից։
Վաճառքի աճ
Անհատական դիզայնով նոր փաթեթվածքը կարող է վաճառքն ավելացնել մինչև 15%-ով՝ ստանդարտ փաթեթվածքի համեմատ։
Բրենդավորում
Անհատական դիզայնով և լոգոտիպով բլիստերը կօգնի պաշտպանել Ձեր արտադրանքը կեղծումներից և բարձրացնել ճանաչելիությունը։
Նկարագրություն
Թափանցիկ կափարիչով բլիստերը գործնական և հուսալի լուծում է այն արտադրանքի պաշտպանության և ցուցադրման համար, որը ճշգրիտ ամրակայում է պահանջում։ Յուրաքանչյուր բջիջ կրկնում է արտադրատեսակի ձևը, իսկ թափանցիկ կափարիչը լրացուցիչ պաշտպանում է արտաքին ազդեցություններից և փաթեթվածքին ավարտուն տեսք է հաղորդում։
Այս կառուցվածքը իդեալական է այն արտադրանքի համար, որի դեպքում կարևոր են թե՛ անվտանգ փոխադրումը, թե՛ գրավիչ տեսքը դարակում ցուցադրելիս։
Թափանցիկ կափարիչով բլիստերի առավելությունները՝
-
Ամրակայում և պաշտպանություն — արտադրատեսակը հուսալիորեն պահվում է առանձին բջջում, իսկ վերևից կափարիչը պաշտպանում է այն փոշուց, խոնավությունից և վնասվածքներից,
-
Ներկայանալի տեսք — թափանցիկ կափարիչի շնորհիվ պարունակությունն ամբողջությամբ տեսանելի է, ինչը հատկապես կարևոր է արտադրանքն առանց բացելու ցուցադրելու համար,
-
Հարմար փոխադրում — կափարիչը թույլ չի տալիս, որ պարունակությունը դուրս թափվի թրթռումների և շրջվելու ժամանակ,
-
Հեշտ փաթեթավորում — կափարիչը հեշտությամբ ամրացվում է ձեռքով և լրացուցիչ պարագաներ չի պահանջում,
-
Անհատական ձևեր — հնարավոր է պատրաստել կոնկրետ արտադրատեսակի ձևով՝ ճշգրիտ երկրաչափությամբ,
-
Էկոլոգիականություն — հնարավոր է արտադրել երկրորդային ՊԷՏ-ից, որը պիտանի է վերամշակման համար։
Կիրառություն՝
-
ամպուլաներ, սրվակներ, ներարկիչներ և լաբորատոր արտադրատեսակներ
-
մանր բաղադրամասեր և դետալներ
-
կոսմետիկա և բժշկական հավաքածուներ
-
հուշանվերներ, փորձանմուշներ, ցուցադրական նմուշներ
Նյութեր՝ թափանցիկ ՊԷՏ (կափարիչ), ՊԷՏ կամ ՊՎՔ (հիմք)։
Նվազագույն տպաքանակ՝ 5 000 հատից, հնարավոր է մշակում ըստ գծագրի կամ նմուշի։
Թափանցիկ կափարիչով բլիստերը հարմար և գեղագիտական լուծում է, որը համատեղում է պաշտպանիչ հատկությունները և արտադրանքի տպավորիչ մատուցումը։ Իդեալական է փաթեթավորման (չափածրարման), լոգիստիկայի և մանրածախ վաճառքի համար։
Ամպուլների և սրվակների բլիստեր
Թափանցիկ կափարիչով բլիստեր
Ներարկիչի բլիստեր
Հավաքածուի բլիստեր 