Պատասխանում ենք պլաստիկե փաթեթվածքի վերաբերյալ հաճախ տրվող հարցերին
📦 Բլիստերային փաթեթավորում
Բլիստերներն օգտագործվում են ապրանքների ցուցադրման և պաշտպանության համար՝ մարտկոցներ, ականջակալներ, աքսեսուարներ, կոսմետիկա, գրենական պիտույքներ և այլ մանր իրեր։ Առավել հաճախ թափանցիկ բլիստերը եռակցվում է ստվարաթղթե քարտին։ Նման փաթեթվածքը հարմար է կեռիկներից կախելու համար և պաշտպանում է բացումից։
🍬 Կոռեքսներ
Կոռեքսները լինում են ինչպես բջիջներով, այնպես էլ առանց բջիջների և օգտագործվում են սննդի և ոչ պարենային ոլորտներում։
- Բջիջներով՝ հրուշակեղենի համար — կոնֆետների, մարմելադի, զեֆիրի համար
- Առանց բջիջների — թխվածքաբլիթների, վաֆլիների, կեքսերի համար
- Կափարիչներով — հերմետիկության և թարմության պահպանման համար
- Էֆեկտային թաղանթից (ոսկեգույն/արծաթագույն) — պրեմիում տեսքի համար
🥗 Տարաներ
Գմբեթաձև կափարիչով տարաները տարածված ընտրություն են հրուշակների, թխվածքների, բանջարեղենի, աղցանների, հատապտուղների և սնկերի փաթեթավորման համար։ Ձևի շնորհիվ դրանք պաշտպանում են մթերքը ճնշումից և չեն թաքցնում դրա արտաքին տեսքը։
🍓 Դույլիկներ և բաժակներ
Օգտագործվում են թարմ հատապտուղների, մինի բանջարեղենի, աղանդերի, ընկույզների փաթեթավորման (չափածրարման) համար։ Ապահովում են տեղափոխման հարմարավետություն և պարունակության պաշտպանություն։ Հերմետիկության համար կարող են լրացվել թաղանթով կամ կափարիչով։
🔵 Թափանցիկ տուբուսներ
Գլանաձև փաթեթվածք, որը հարմար է կոնֆետների, թխվածքաբլիթների, նվերների, կոսմետիկական հավաքածուների համար։ Ձևի և թափանցիկության շնորհիվ ընդգծում է պարունակությունը և հաճախ օգտագործվում է պրեմիում և նվերային փաթեթավորման մեջ։
🎁 Թափանցիկ տուփեր
ՊԷՏ-ից կամ ՊՎՔ-ից պատրաստված տուփեր, որոնք կիրառվում են հուշանվերների, խաղալիքների, կոսմետիկայի, աքսեսուարների փաթեթավորման համար։ Աչքի են ընկնում ներկայանալի տեսքով և տեսողական թեթևությամբ։ Հիանալի ընտրություն նվերային արտադրանքի ձևավորման համար։
💉 Բլիստեր
Օգտագործվում է դեղագործության մեջ՝ ամպուլաների, սրվակների, դեղամոմիկների համար։ Ձևավորվում է արտադրատեսակի ճշգրիտ ձևով, ինչը թույլ է տալիս այն հուսալիորեն ամրացնել և պաշտպանել վնասվածքներից։
🏥 Բժշկական փաթեթվածք
Արտադրվում է սերտիֆիկացված նյութերից։ Կիրառվում է միանգամյա օգտագործման բժշկական արտադրատեսակների, ստերիլ գործիքների և ծախսանյութերի փաթեթավորման համար։ Հնարավոր է օգտագործել թղթե կամ բարիերային շերտերի հետ։
🧴 Ներդիրներ
Պլաստիկե ներդիրները կիրառվում են օծանելիքի, կոսմետիկայի, նվերային հավաքածուների, էլեկտրոնիկայի փաթեթավորման մեջ։ Ձևը կրկնում է արտադրատեսակի եզրագիծը և պահում է այն տուփի ներսում։ Հաճախ օգտագործվում են գովազդային և բրենդավորված փաթեթվածքներում։
🍗 Վաճառարկղեր (լոտոկներ)
Վաճառարկղերը հարմար են մսի, ձկան և բանջարեղենի կիսաֆաբրիկատների համար։ Կարող են օգտագործվել վակուումային փաթեթավորման կամ թաղանթով հերմետիկ փակման համար։ Նախատեսված են կողերով և հերմետիկ թաղանթի համար լայն եզրով ձևեր։
📦 Խմբային փաթեթվածք
Սև կամ գունավոր տեխնիկական կոռեքսներ՝ տեղափոխման և պահպանման համար։ Օգտագործվում են լոգիստիկայում, արտադրությունում և ավտոմատացված գծերում։ Լավ են պաշտպանում արտադրանքը վնասվածքներից, հաճախ դարսվում են իրար վրա։
Գինը հաշվարկելու համար մեզ անհրաժեշտ է պլաստիկե փաթեթվածքի ցանկացած պատկեր՝ լուսանկար, գծագիր, 3D մոդել կամ պարզապես ձեռքով արված էսքիզ։ Եթե պատկեր չկա, կարող եք փաթեթվածքի ցանկալի տեսքը նկարագրել բառերով։ Անհրաժեշտ են նաև եզրաչափերը՝ երկարությունը, լայնությունը և խորությունը։
Երրորդ կարևոր պարամետրը նախատեսվող տպաքանակն է։ Փաթեթվածքի արժեքը մեծապես կախված է տպաքանակից։
Եթե գիտեք թաղանթի հաստությունը, հայտնեք նաև այն․ դա կհեշտացնի մեր գործը։ Իսկ եթե հնարավորություն ունեք հաշվարկի համար մեզ նմուշ փոխանցել, ապա ամեն ինչ ինքնե՜րս կչափենք։
Տպաքանակ՝ ազդում է սարքավորման ընտրության վրա։ Որքան մեծ է տպաքանակը, այնքան ցածր է մեկ հատի գինը։
Փաթեթվածքի չափ՝ որոշում է թաղանթի քանակը, որը կծախսվի արտադրության վրա։
Թաղանթի հաստություն՝ նույնպես որոշում է արտադրության համար անհրաժեշտ հումքի քանակը։ Որքան բարակ է փաթեթվածքը, այնքան էժան է։
Գույն և մետաղապատում՝ ոչ ստանդարտ գույների կամ ոսկեգույն մետաղապատված փաթեթվածքն ավելի թանկ կլինի, քան թափանցիկը։
Նվազագույն խմբաքանակը՝ 1 000 հատից սկսած։ Մենք կընտրենք Ձեր տպաքանակին առավել հարմար սարքավորումը, սակայն պետք է հաշվի առնել, որ մի քանի հազար հատ տպաքանակի համար նախատեսված հաստոցի ավելի էժան կաղապարը հնարավոր չի լինի օգտագործել ավելի արտադրողական սարքավորման վրա, երբ Ձեր տպաքանակները հասնեն հարյուր հազարավոր կամ միլիոնավոր հատի։
Ուստի նվազագույն տպաքանակների ողջամիտ տարբերակները ավելի լավ է քննարկել մեր մենեջերների հետ՝ ելնելով ապագայում նախատեսվող տպաքանակներից։ Շատ դեպքերում կկարողանանք առաջարկել փորձնական կաղապարների տարբերակներ, եթե առաջին տպաքանակը պետք է շատ փոքր լինի։
Շատ դեպքերում գինը Ձեզ կհայտնենք 1-2 օրվա ընթացքում։ Բարդ դեպքերում կամ մեր մենեջերների մեծ ծանրաբեռնվածության պայմաններում այս ժամկետը կարող է կազմել 3-4 օր։ Եթե տեղեկությունն անհրաժեշտ է ավելի սեղմ ժամկետում, խնդրում ենք նշել դա Ձեր նամակում։
Եթե մեր առաջարկը Ձեզ բավարարում է գնով, որակով և ժամկետներով, ապա աշխատանքի հետագա ընթացքը հետևյալն է։
1. Համաձայնեցնում և ստորագրում ենք պայմանագիրը։
2. Արտադրության նախապատրաստման կանխավճար։
3. 3D մոդելի մշակում և արտադրատեսակի գծագրի համաձայնեցում։
4. Կաղապարի պատրաստում և դրանով ստացված տպաքանակային նմուշի հաստատում։
5. Փաթեթվածքի տպաքանակի կանխավճար։
6. Թաղանթի պատրաստում։
7. Փաթեթվածքի տպաքանակի պատրաստում։
Սովորաբար կաղապարը պատրաստում ենք երկուսից չորս շաբաթում։ Հատկապես բարդ դեպքերում պատրաստման ժամկետը պետք է առանձին քննարկել։ Կաղապարի պատրաստման ժամկետի վրա կարող է ազդել նաև նմուշի համաձայնեցման գործընթացը։ Եթե փոփոխություններն ու լրամշակումները շատ լինեն, ժամկետը կերկարի։ Եթե Ձեզ անհրաժեշտ է ավելի արագ պատրաստում, տեսեք ստորև բերված կետը։
Եթե Ձեզ անհրաժեշտ է կաղապարն ու տպաքանակը ավելի արագ պատրաստել, խնդրեք մեր մենեջերներին դիտարկել շտապ արտադրության հնարավորությունը։ Երբեմն հնարավորություն ենք ունենում կաղապարը պատրաստել ընդհանուր արտադրական պլանից դուրս։
Փաթեթվածքի տպաքանակի արտադրության ժամկետը կախված է նրանից, թե արդյոք անհրաժեշտ թաղանթն առկա է մեզ մոտ։ Եթե թաղանթը նախապես պետք է արտադրել, դա կտևի մեկից երեք շաբաթ։ Տպաքանակի բուն ձևավորումը սովորաբար տևում է մոտ մեկ շաբաթ՝ կախված արտադրության ծանրաբեռնվածությունից։
Ստանդարտ նվազագույն խմբաքանակը՝ 1 000 հատից սկսած։ Նախնական պայմանավորվածությամբ որոշ դեպքերում կարող ենք կաղապարի փորձարկումների հետ միասին պատրաստել փաթեթվածքի փոքր խմբաքանակ՝ 100-500 հատ։ Օրինակ՝ դեղապատրաստուկների և բժշկական արտադրատեսակների սերտիֆիկացման գործընթացի համար կարող ենք մեկ անգամ պատրաստել նման խմբաքանակ։ Խնդրում ենք կապվել մեր մենեջերների հետ՝ ճշտելու, թե արդյոք Ձեր պատվերի համար կա նման հնարավորություն։
Մեր ընկերության արտադրական գործընթացները համապատասխանում են ИСО 9001-2015 որակի կառավարման համակարգի պահանջներին։ Մեր փաթեթվածքը համապատասխանում է նաև ТР ТС 005/2011 «Փաթեթվածքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջներին, հայտարարագիր՝ ЕАЭС № RU Д-RU.РА09.В.38059/25։
Պլաստիկե փաթեթվածքի նմուշները կարելի է տեսնել գրասենյակում՝ հետևյալ հասցեով՝ ք. Մոսկվա, 1-ին Ֆրեզերնայա փող., տուն 2/1։ Մեր գրասենյակը գտնվում է «Անդրոնովկա» մետրոյի կայարանից 7 րոպե ոտքով հեռավորության վրա։ Եթե Դուք այլ քաղաքում եք կամ Ձեզ հարմար չէ գալ մեզ մոտ, կարող ենք նմուշներն ուղարկել Ձեր հասցեով։
Մեր արտադրությունը գտնվում է Մոսկվայի մարզում՝ ք. Բալաշիխա, Սավվինո միկրոշրջան (նախկին ք. Ժելեզնոդորոժնի), Սավվինսկայա փող., 10։ Նախնական պայմանավորվածությամբ կարող ենք Ձեզ հրավիրել մեր արտադրություն։ Ընդունված է նաև պատվիրատուի արտագնա աուդիտների պրակտիկան։
Մենք էկոլոգիայի կողմնակից ենք
Մենք աշխատում ենք էկոլոգիապես մաքուր հումքով, որը պարունակում է երկրորդային նյութի զգալի բաժին և 100 %-ով ենթակա է վերամշակման
Մանրամասն
Սերտիֆիկատներ
ГОСТ Р ИСО 9001-2015 սերտիֆիկատ
ТР ТС 005/2011 EAC «Փաթեթվածքի անվտանգության մասին» հայտարարագիր
«ՊՐՈԴԷՔՍՊՈ-2011» մրցույթի հաղթող