Ականջակալների բլիստերային փաթեթավորում
Ապրանքի պաշտպանություն
Ականջակալների բլիստերային փաթեթավորումը կպաշտպանի դրանք փոշուց, խոնավությունից և արտաքին այլ ազդեցություններից
Գեղեցիկ ձևավորում
Որպես կանոն, բլիստերում լարի համար գրպանիկ է նախատեսվում։ Այն փակվում է ստվարաթղթե ներդիրով, և գնորդի ուշադրությունը կենտրոնանում է գլխավորի վրա
Մարքեթինգային հնարավորություններ
Բլիստերը ներկայանալի տեսք ունի և թույլ կտա Ձեր ապրանքին առանձնանալ բազմաթիվ նմանատիպ ապրանքների շարքում
Բաժանմունքների ձևավորում
Եթե Ձեր ապրանքը մատակարարվում է պահեստային ականջաբարձիկներով, ապա դրանց և ականջակալների համար կարելի է նախատեսել առանձին բաժանմունքներ, և փաթեթվածքն ավելի կոկիկ տեսք կունենա
Նկարագրություն
Ականջակալները էլեկտրոնիկայի շուկայում ամենապահանջված աքսեսուարն են։ Ուստի չափազանց կարևոր է, որ ապրանքը շահեկանորեն առանձնանա նմանատիպ արտադրանքի շարքում։ Ականջակալների բլիստերային փաթեթավորումը գունեղ ձևավորման հիանալի միջոց է, որը նաև հնարավորություն է տալիս գովազդելու սեփական բրենդը։
Բլիստերները հուսալիորեն պահպանում են ապրանքի արտաքին տեսքը, պաշտպանում այն վնասվածքներից և բացասական ազդեցություններից։ Տարբեր տեսակի բլիստերները լայնորեն կիրառվում են ականջակալների փաթեթավորման համար, քանի որ այդպես ապրանքը կարելի է ակնառու ցուցադրել սպառողներին։
Բլիստերային փաթեթավորման տեսակների բազմազանությունը թույլ է տալիս ընտրել ամենահարմար տարբերակը։ Փականներով բլիստերները հարմար են օգտագործման համար, դրանցից ապրանքը կարելի է բազմիցս հանել՝ առանց փաթեթվածքը վնասելու։ Եռակցվող բլիստերը լավ է համապատասխանում անլար ականջակալներին։ Այսպիսի փաթեթվածքը լավ է ընդգծում դիզայնը։
Երկու կողմից ուռուցիկ բլիստերներում արվում են հատուկ բջիջներ՝ ապրանքը հարմար տեղավորելու համար։ Թափանցիկ բլիստերային փաթեթավորման մեջ ականջակալները լավ են երևում, և կարելի է զննել արտադրանքի դիզայնը։ Ապրանքը տարբեր եղանակներով ձևավորելու հնարավորությունը բլիստերային փաթեթավորումը դարձնում է փաթեթավորման ամենաշահավետ տարբերակը։
Մեր ընկերությունը՝ «Բլիստեր-ուպակովկա» ՍՊԸ-ն, արտադրում է ականջակալների համար նախատեսված տարբեր տեսակի բլիստերներ։ Բլիստերներ արտադրելիս հաշվի ենք առնում արտադրանքի առանձնահատկությունները և պատվիրատուի ցանկությունները։ Բարձրորակ փաթեթվածքը շահեկանորեն կընդգծի՜ Ձեր ապրանքի առավելությունները։
Կոսմետիկայի բլիստերային փաթեթավորում
Գրենական պիտույքների բլիստերային փաթեթավորում
Էլեկտրոնիկայի բլիստերային փաթեթավորում
Բլիստերային փաթեթավորում աքսեսուարների համար
Ֆլեշ կրիչների բլիստերային փաթեթավորում
Բլիստերային փաթեթավորում դեղատների համար
Բլիստեր սպորտային ապրանքների համար
Բույսերի բլիստերային փաթեթավորում
Ականջակալների բլիստերային փաթեթավորում
Բլիստեր տնտեսական ապրանքների համար
Բժշկական բլիստեր 