Բարձր հաճախականության եռակցման համար բլիստեր
Ապրանքի պաշտպանություն
Բլիստերները պաշտպանում են արտադրանքը մեխանիկական վնասվածքներից փոխադրման և պահպանման ժամանակ, կանխում են դրա խառնվելը։
Գրավչություն
Օգնում է ապրանքը փաթեթավորել գունեղ, գրավիչ պոլիգրաֆիայի համադրությամբ և միաժամանակ ցուցադրել այն բոլոր կողմերից։
Բրենդավորում
Բլիստերները կարող են ունենալ գրավիչ անհատական դիզայն և Ձեր ընկերության ջերմաձևավորված լոգոները։
Հեշտ փաթեթավորում և հերմետիկություն
Բարձր հաճախականության եռակցման համար բլիստերը կարելի է եռակցել ամբողջ պարագծով, և փաթեթվածքը կլինի հերմետիկ։
Նկարագրություն
Բլիստերի այս տարբերակը կազմված է երկու կեսից կամ ծալքի երկայնքով փակվում է գրքի պես։ Առավել հաճախ կիրառվում են եզրագծային փականներ, որոնց շնորհիվ բլիստերը դառնում է գրեթե հերմետիկ։ Սովորաբար բլիստերն ունի եվրոկախիչ (եվրոանցք)՝ կեռիկից կախելու համար։ Ապրանքը բլիստերի մեջ փաթեթավորելուց հետո բլիստերի կեսերը լրացուցիչ եռակցվում են։
Թափանցիկ բլիստեր՝ երկու կեսից
Բարձր հաճախականության եռակցման համար նախատեսված բլիստերային փաթեթավորումը ձևավորվում է երկու կեսի տեսքով՝ ապրանքի համար նախատեսված խորշերով։ Խորշերը սովորաբար լինում են բլիստերի միայն մեկ կեսի վրա։
Դա թույլ է տալիս բլիստերի ամբողջ հարթությունն օգտագործել տպագիր ներդիրի վրա տեղեկատվություն տեղադրելու համար։ Ուռուցիկ մասեր կարելի է ձևավորել նաև երկրորդ կեսի վրա։ Կարևոր է ճիշտ նախագծել ծալքի խորությունն ու լայնությունը, որպեսզի հետագայում արտադրանքը բլիստերների մեջ փաթեթավորելիս խնդիրներ չառաջանան։
Բլիստերի վերին մասում կարելի է ավելացնել նաև կոճակային փականներ՝ ավելի ամուր ֆիքսելու համար։ Ձևավորված փականները թույլ են տալիս բլիստերը բազմիցս բացել և փակել՝ ապրանքը գնորդին ցուցադրելու համար։
Տպագրությամբ թղթե ներդիր
Թանկ ստվարաթղթի փոխարեն կարելի է օգտագործել փայլուն թուղթ, քանի որ տպագիր ներդիրը երկու կողմից պաշտպանված է հաստ թաղանթի շերտով։
Եթե արտադրատեսակի համար նախատեսված ուռուցիկ մասերը լինեն երկու կողմում, հնարավոր է՝ թղթե ներդիրի մեջ անհրաժեշտ լինի լրացուցիչ անցք հատել։
Ապրանքի չափածրարում և փաթեթավորում
Փաթեթվածքի այս տեսակի դեպքում ապրանքն ինքնուրույն փաթեթավորելու համար անհրաժեշտ է հատուկ սարքավորում։ Բլիստերի եռակցման համար կպահանջվի նաև հատուկ հանդերձանք։
Բլիստեր-բոքս
Կրկնակի բլիստեր
Երկու կողմից ուռուցիկ բլիստեր
Երկկողմանի բլիստեր
Բարձր հաճախականության եռակցման համար բլիստեր
Եռակցվող բլիստեր
Ստվարաթղթին եռակցվող բլիստեր
Երկու ստվարաթղթի միջև եռակցվող բլիստեր
Իմպուլսային եռակցման բլիստեր
Սնդուկաձև բլիստեր
Ծալված եզրերով բլիստեր
Երկու ծալքով բլիստեր
Երեք ծալքով բլիստեր
Tyvek® նյութով հերմետիկ փակման բլիստեր
Նրբաթիթեղով հերմետիկ փակման բլիստեր
