Երկու կողմից ուռուցիկ բլիստեր
Ապրանքի պաշտպանություն
Բլիստերները պաշտպանում են արտադրանքը մեխանիկական վնասվածքներից փոխադրման և պահպանման ժամանակ, կանխում են դրա խառնվելը։
Գրավչություն
Օգնում է ապրանքը փաթեթավորել գունեղ, գրավիչ պոլիգրաֆիայի համադրությամբ և միաժամանակ ցուցադրել այն բոլոր կողմերից։
Բրենդավորում
Բլիստերները կարող են ունենալ գրավիչ անհատական դիզայն և Ձեր ընկերության ջերմաձևավորված լոգոները։
Հեշտ փաթեթավորում
Երկկողմանի բլիստերում արտադրանքը կարելի է փաթեթավորել ձեռքով՝ այն կփակվի ձևավորված փականներով, կամ էլ կարելի է փակել բարձր հաճախականության կամ ուլտրաձայնային եռակցմամբ։
Նկարագրություն
Բլիստերի այս տարբերակը երկու կեսերի վրա էլ ունի ձևավորված ուռուցիկ մասեր, ինչը լար և այլն։ Առավել հաճախ կիրառվում են եզրագծային փականներ, որոնց շնորհիվ բլիստերը գրեթե հերմետիկ է դառնում։ Սովորաբար բլիստերն ունի եվրոկախիչ (եվրոանցք), որպեսզի հնարավոր լինի այն կախել կեռիկից։
Ծալքով թափանցիկ բլիստեր
Երկու կողմից ուռուցիկ բլիստերային փաթեթավորումը ձևավորվում է երկու կեսի տեսքով՝ ապրանքի համար նախատեսված խորշերով։ Ապրանքի համար խորշերը սովորաբար լինում են բլիստերի միայն մեկ կեսի վրա։
Դա հնարավորություն է տալիս բլիստերի ամբողջ հարթությունն օգտագործել տպագիր ներդիրի վրա տեղեկություն զետեղելու համար։ Ուռուցիկ մասեր կարելի է ձևավորել նաև երկրորդ կեսի վրա։ Կարևոր է ճիշտ նախագծել ծալքի խորությունն ու լայնությունը, որպեսզի հետագայում արտադրանքը բլիստերներում փաթեթավորելիս (չափածրարելիս) խնդիրներ չառաջանան։
Բլիստերի վերին մասում կարելի է ավելացնել նաև կոճակային փականներ՝ ավելի լավ ամրացման համար։ Ձևավորված փականների շնորհիվ բլիստերը կարելի է բազմիցս բացել ու փակել՝ ապրանքը գնորդին ցույց տալու համար։
Տպագրությամբ թղթե ներդիր
Թանկ ստվարաթղթի փոխարեն կարելի է օգտագործել փայլուն թուղթ, քանի որ տպագիր ներդիրը երկու կողմից պաշտպանված է հաստ թաղանթի շերտով։
Եթե արտադրատեսակի համար նախատեսված ուռուցիկ մասերը լինեն երկու կողմում, կարող է անհրաժեշտ լինել թղթե ներդիրում լրացուցիչ անցք դրոշմահատել։
Ապրանքի չափածրարում և փաթեթավորում
Փաթեթվածքի այս տեսակը հարմար է և պարզ՝ ապրանքն ինքնուրույն փաթեթավորելու համար։ Հատուկ սարքավորում չի պահանջվում, ինչն ի վերջո նվազեցնում է փաթեթավորման արժեքը։
Անհրաժեշտության դեպքում ձևավորված փականները կարելի է ամրացնել կպչուն պիտակներով, որոնք կեսերը պահում են իրար միացած և ծառայում են որպես կապարակնիք։ Կամ կարելի է օգտագործել ձեռքի սարք՝ կեսերն իրար կետային եռակցելու համար։
Բլիստեր-բոքս
Կրկնակի բլիստեր
Երկու կողմից ուռուցիկ բլիստեր
Երկկողմանի բլիստեր
Բարձր հաճախականության եռակցման համար բլիստեր
Եռակցվող բլիստեր
Ստվարաթղթին եռակցվող բլիստեր
Երկու ստվարաթղթի միջև եռակցվող բլիստեր
Իմպուլսային եռակցման բլիստեր
Սնդուկաձև բլիստեր
Ծալված եզրերով բլիստեր
Երկու ծալքով բլիստեր
Երեք ծալքով բլիստեր
Tyvek® նյութով հերմետիկ փակման բլիստեր
Նրբաթիթեղով հերմետիկ փակման բլիստեր
