Առանց կողային պատերի ներդիրներ
Ապրանքի պաշտպանություն
Բլիստերները պաշտպանում են արտադրանքը մեխանիկական վնասվածքներից փոխադրման և պահպանման ժամանակ, կանխում են դրա խառնվելը։
Գրավչություն
Օգնում է ապրանքը փաթեթավորել գունեղ, գրավիչ պոլիգրաֆիայի համադրությամբ և միաժամանակ ցուցադրել այն բոլոր կողմերից։
Վաճառքի աճ
Անհատական դիզայնով նոր փաթեթվածքը կարող է վաճառքն ավելացնել մինչև 15%-ով՝ ստանդարտ փաթեթվածքի համեմատ։
Բրենդավորում
Անհատական դիզայնով և լոգոտիպով բլիստերը կօգնի պաշտպանել Ձեր արտադրանքը կեղծումներից և բարձրացնել ճանաչելիությունը։
Նկարագրություն
Տուփերի համար նախատեսված՝ առանց կողային պատերի ձևավորված ներդիրները պլաստիկե փաթեթվածքի թեթևացված և ունիվերսալ տեսակ են, որն օգտագործվում է ստվարաթղթե տուփի ներսում հատային արտադրատեսակներն ամրացնելու համար։ Ի տարբերություն կողեզրերով ներդիրների՝ դրանք արտաքին պատ չեն կազմում, այլ միայն ստեղծում են արտադրանքի համար անհրաժեշտ ձևի բջիջներ։ Այս լուծումը հատկապես պահանջված է սննդի, կոսմետիկայի, հուշանվերների և դեղագործության ոլորտներում։
Առանց պատերի ներդիրների առավելությունները․
-
Նյութի և քաշի խնայողություն — կողեզրերի բացակայությունը նվազեցնում է պլաստիկի ծախսը և փաթեթվածքի ընդհանուր քաշը․
-
Ճկուն դիզայն — հեշտությամբ հարմարեցվում են բջիջների անհատական դասավորությանը և ներդրվող ապրանքի տեսակին․
-
Հարմար է դնել տուփի մեջ — տեղադրվում են ծալքավորված ստվարաթղթե փաթեթվածքի, նվերի տուփի կամ տրանսպորտային տարայի մեջ․
-
Ավելի լավ տեսանելիություն — թափանցիկ կափարիչով փաթեթվածքում արտադրանքը վերևից լավ երևում է․
-
Հարմար են մեքենայական դարսման համար — կառուցվածքն օպտիմալացված է փաթեթավորման (չափածրարման) ավտոմատ գծերի համար։
Կիրառման ոլորտները․
-
Հրուշակեղեն (ադվենտ-օրացույցներ, կոնֆետների հավաքածուներ, հատով քաղցրավենիք)․
-
Խաղալիքներ և կոլեկցիոն արձանիկներ․
-
Գրենական պիտույքներ և կենցաղային մանր արտադրանք․
-
Կոսմետիկ միջոցներ և փորձանմուշներ․
-
Բժշկական և դեղագործական արտադրատեսակներ։
Նյութեր․
ՊԷՏ, ՊՊ, ՊՎՔ՝ թափանցիկ և գունավոր, հնարավոր է նաև երկրորդային հումքի օգտագործումը։
Նվազագույն պատվերը՝ 1000 հատից։ Մշակում ենք անհատական չափերով և ձևով՝ Ձեր նախագծի համար։
Այս տեսակի ներդիրները գործնական լուծում են այն փաթեթվածքի համար, որտեղ կարևոր են խնայողությունը, անվտանգությունը և արտադրանքի ներկայանալի տեսքը։
Կողային պատերով ներդիրներ
Առանց կողային պատերի ներդիրներ
Բլիստերների ներդիրներ (լոժեմենտներ)
Տակդիր-ներդիրներ 