Կոսմետիկայի բլիստերային փաթեթավորում

Ապրանքի պաշտպանություն

Բլիստերային փաթեթավորումը ապրանքի հուսալի պաշտպանությունն է մեխանիկական վնասվածքներից

«Կպատմի» ապրանքի մասին

Կոսմետիկայի բլիստերը, որպես կանոն, թափանցիկ է՝ ապրանքը գնորդին ներկայացվում է «դեմքով», իսկ լրացուցիչ տեղեկությունները կարելի է տեղադրել ստվարաթղթե քարտի վրա

Բլիստերը արժեք կհաղորդի ապրանքին

Բլիստերով փաթեթավորված նույնիսկ ոչ թանկ կոսմետիկ ապրանքներն ավելի թանկարժեք տեսք կունենան՝ բլիստերային փաթեթավորման ընդհանուր գրավչության շնորհիվ

Վաճառակետում ցուցադրման հարմարություն

Կախված առևտրի սրահում ապրանքի դիրքավորումից՝ Դուք կարող եք ընտրել եվրոկախիչով (եվրոանցքով) բլիստերի կառուցվածք կամ սնդուկաձև բլիստեր

Loading file

Նկարագրություն

Կոսմետիկայի բլիստերային փաթեթավորումը տարբեր հաստության ձևավորված թաղանթից պատրաստված հերմետիկ պատյան է։ Բլիստերներով փաթեթավորված կոսմետիկ միջոցներն ավելի ներկայանալի տեսք ունեն և գրավում են գնորդների ուշադրությունը։

Բլիստերի գլխավոր առավելությունը փաթեթվածքի թափանցիկությունն է։ Պլաստիկե փաթեթվածքը շահեկանորեն կառանձնացնի ապրանքը մրցակիցների շարքում, կընդգծի դրա առավելությունները, կպահպանի և կպաշտպանի արտաքին տեսքը, կապահովի ապրանքի 100% տեսանելիություն, իսկ տեղափոխման և պահպանման ժամանակ շատ տեղ չի զբաղեցնում։ Բլիստերը թանկ չէ, ուստի հարմար է ցանկացած գնային կատեգորիայի ապրանքների փաթեթավորման համար։

Կոսմետիկայի բլիստերային փաթեթավորման տեսակները

Ստվարաթղթե քարտով փոքրածավալ փաթեթվածքը՝ ստվարաթղթին եռակցվող բլիստերը, իդեալական է հատով վաճառվող կրեմների, լոսյոնների, շրթներկի, թարթիչների տուշի համար։ Կոսմետիկ հավաքածուների փաթեթավորման համար հաճախ օգտագործվում է կոռեքս՝ տուփի մեջ դրվող բջիջներով պոլիմերային ներդիր, որը հարմար է նաև պրեմիում դասի ապրանքների ձևավորման համար։ Կոռեքսները (ներդիրները) հաճախ պատրաստում են տարբեր գույների անթափանց թաղանթից՝ սպիտակից մինչև մետաղացված ոսկեգույն։

Կարդալ ամբողջությամբ

Փականներով բլիստերային փաթեթավորումը հարմար է այն կոսմետիկայի և բիժուտերիայի համար, որոնք անհրաժեշտ է բազմիցս հանել։ Մեծ պահանջարկ ունեն մատնահարդարման և կոսմետոլոգիական պարագաների՝ վրձինների, մկրատների, աքցանիկների, խարտոցների համար նախատեսված ծալված եզրերով բլիստերները։
Հերմետիկ փակված բլիստերային փաթեթավորումն աչքի է ընկնում բարձր հերմետիկությամբ։ Դա ապահովում է պաշտպանություն խոնավությունից և փոշուց։ Նման բլիստերը հիանալի պաշտպանում է ապրանքը և պահպանում դրա ներկայանալի տեսքը։

Բլիստերի վրա կարելի է դրոշմել բարձր բարդության լոգոներ, ինչը բացառում է ապրանքի կեղծումը։ Ստվարաթղթե քարտի վրա հաճախ տեղադրում են գովազդ և ապրանքի վերաբերյալ պարզաբանումներ, ինչը թույլ է տալիս զգալի գումար խնայել ուղեկցող հրահանգների տպագրության վրա։ Սնդուկաձև բլիստերներ օգտագործելիս տեղեկատվությունը կարելի է տեղադրել նաև փաթեթվածքի ներսում դրվող ստվարաթղթե ներդիրի վրա։

Թափանցիկ բլիստերում արտադրանքը լավ է երևում և գնորդին ակնառու ցույց է տալիս իր առավելությունները։

Մեր ընկերությունը՝ «Բլիստեր-ուպակովկա» ՍՊԸ-ն, արտադրում է կոսմետիկ միջոցների փաթեթավորման (չափածրարման) համար նախատեսված տարբեր դիզայնի, ձևի, չափի և գույնի բլիստերներ, կոռեքսներ, ներդիրներ։ Մենք առաջարկում ենք տարբեր տեսակի և նշանակության կոսմետիկայի բլիստերների մեծ ընտրանի։ Բարձրորակ և յուրահատուկ փաթեթվածքը կընդգծի Ձեր ապրանքի բացառիկությո՜ւնը։