Բժշկական բլիստեր
Ապրանքը կներկայացնի լավագույն կողմից
Առանց էլեկտրոնիկայի բլիստերը բացելու՝ գնորդը հեշտությամբ կարող է ծանոթանալ փաթեթվածքի պարունակությանը, իսկ ստվարաթղթե քարտի վրա տեղադրված հրահանգը կամ ապրանքի սպառողական հատկությունների նկարագրությունը կօգնեն գնման որոշում կայացնել
Թանկարժեք ապրանքների հասանելիության սահմանափակում
Բլիստերների որոշ կառուցվածքներ թույլ կտան ապրանքը պաշտպանել չթույլատրված բացումից․ գնորդը չի հասնի ապրանքին, քանի դեռ ամբողջությամբ չի քանդել փաթեթվածքը
Ապրանքի պաշտպանություն սեղմման և անկման դեպքում
Էլեկտրոնիկայի բլիստերային փաթեթավորումը հաճախ նախագծում են այնպես, որ այն գործի որպես հարվածամեղմիչ և պաշտպանի ապրանքը փաթեթվածքի սեղմման կամ համեմատաբար փոքր բարձրությունից ընկնելու դեպքում
Տրանսպորտային փաթեթվածք արդյունաբերության մեջ
Արդյունաբերության մեջ հաճախ անհրաժեշտ է լինում թանկարժեք դետալներն ու բաղադրիչները հուսալիորեն փոխադրել մեծ հեռավորությունների վրա։ Բլիստերում փաթեթավորված էլեկտրոնիկան հուսալիորեն պաշտպանված կլինի
Նկարագրություն
Էլեկտրոնիկայի բլիստերային փաթեթավորումը լավ է պահպանում տարբեր տեխնիկական սարքերի արտաքին տեսքն ու գործառական հատկությունները։ Բլիստերները լայնորեն կիրառվում են էլեկտրոնիկայի փաթեթավորման համար, քանի որ այս կատեգորիայի շատ ապրանքներ անհրաժեշտ է տեսանելի ներկայացնել սպառողներին։
Էլեկտրոնային բանալիների, համակարգչային մկնիկների, խոսափողների և ականջակալների նման արտադրատեսակները ցուցափեղկերում կորչում են էլեկտրոնիկայի հսկայական տեսականու մեջ։ Ժամանակակից բլիստերային փաթեթավորումն օգնում է առանձնանալ բազմաթիվ մրցակիցների շարքում։ Բլիստերային փաթեթավորման տեսակների բազմազանությունը թույլ է տալիս ընտրել առավել հարմար տարբերակը։
Մանր կենցաղային էլեկտրոնիկայի համար հիանալի հարմար է ստվարաթղթին եռակցվող բլիստերը։ Այս փաթեթվածքը պաշտպանում է էլեկտրոնային արտադրատեսակը հնարավոր վնասվածքներից և ընդգծում դիզայնի առավելությունները։ Սնդուկաձև բլիստերը թույլ կտա ապրանքը հարմար տեղադրել սուպերմարկետների համակարգչային բաժիններում։
Փականներով բլիստերի մեջ կարելի է փաթեթավորել էլեկտրոնիկայի հավաքածուներ՝ հրահանգի և արտադրատեսակների անձնագրի հետ միասին։ Այդպիսի հավաքածուները հարմար են օգտագործման համար, քանի որ մանր արտադրատեսակները կարելի է երկար պահել փաթեթվածքում, ինչը բացառում է դրանք վնասելու կամ կորցնելու հնարավորությունը։
Արդյունաբերության մեջ տրանսպորտային փաթեթվածքի համար օգտագործվում են կոռեքսներ և տակդիր-ներդիրներ։ Էլեկտրոնային բաղադրիչների համար բլիստերային փաթեթավորումը մշակվում է անհատապես։ Գնումների որոշակի ծավալի դեպքում մեր ընկերությունում գործում է զեղչերի ճկուն համակարգ։
«Բլիստեր-ուպակովկա» ՍՊԸ-ն առաջարկում է տարբեր ձևերի և չափերի բլիստերներ ցանկացած էլեկտրոնիկայի համար։ Յուրաքանչյուր հաճախորդի համար բլիստերը նախագծելիս ցուցաբերում ենք անհատական մոտեցում՝ հաշվի առնելով փաթեթավորվելիք արտադրանքի առանձնահատկությունները։ Ձեզ համար կարտադրենք ինքնատի՜պ բլիստերային փաթեթավորում, որը Ձեր ապրանքը կառանձնացնի նմանատիպերի ծովից։
Կոսմետիկայի բլիստերային փաթեթավորում
Գրենական պիտույքների բլիստերային փաթեթավորում
Էլեկտրոնիկայի բլիստերային փաթեթավորում
Բլիստերային փաթեթավորում աքսեսուարների համար
Ֆլեշ կրիչների բլիստերային փաթեթավորում
Բլիստերային փաթեթավորում դեղատների համար
Բլիստեր սպորտային ապրանքների համար
Բույսերի բլիստերային փաթեթավորում
Ականջակալների բլիստերային փաթեթավորում
Բլիստեր տնտեսական ապրանքների համար
Բժշկական բլիստեր 