Երկու ստվարաթղթի միջև եռակցվող բլիստեր

Ապրանքի պաշտպանություն

Բլիստերները պաշտպանում են արտադրանքը մեխանիկական վնասվածքներից փոխադրման և պահպանման ժամանակ, կանխում են դրա խառնվելը։

Գրավչություն

Օգնում է ապրանքը փաթեթավորել գունեղ, գրավիչ պոլիգրաֆիայի համադրությամբ և միաժամանակ ցուցադրել այն բոլոր կողմերից։

Վաճառքի աճ

Անհատական դիզայնով նոր փաթեթվածքը կարող է վաճառքն ավելացնել մինչև 15%-ով՝ ստանդարտ փաթեթվածքի համեմատ։

Բրենդավորում

Անհատական դիզայնով և լոգոտիպով բլիստերը կօգնի պաշտպանել Ձեր արտադրանքը կեղծումներից և բարձրացնել ճանաչելիությունը։

Loading file

Նկարագրություն

Երկու ստվարաթղթի միջև եռակցվող բլիստերը բաղկացած է արտադրատեսակի ուրվագծերով ձևավորված, եզրեր ունեցող թափանցիկ բլիստերից և երկու կեսից կազմված, տպագրությամբ ստվարաթղթե քարտից։ Այս տարբերակը թույլ է տալիս կրկնապատկել ստվարաթղթի հաստությունը և շատ ավելի կոկիկ տեսք ունի։ Փաթեթվածքի երկու կողմերն էլ ստացվում են լիագույն տպագրությամբ։ Փաթեթվածքի այս տարբերակն օգտագործում են բավականին թանկ ապրանքների համար։ Եռակցումից հետո ապրանքը հնարավոր չէ հանել փաթեթվածքից՝ առանց այն քանդելու։

Երկու ստվարաթղթի միջև եռակցվող թափանցիկ բլիստեր։

ՊԷՏ կամ ՊՎՔ թաղանթից թափանցիկ փաթեթվածքը կարող է ձևավորվել արտադրատեսակի ուրվագծերը լիովին կրկնելով՝ դրանով իսկ ընդգծելով նրա գրավչությունը։ Եթե արտադրատեսակի ուրվագծերը կրկնելու հնարավորություն չկա, բլիստերը կարելի է ձևավորել ուղղանկյուն տարայի տեսքով։

Կարդալ ամբողջությամբ

Այդ դեպքում դրա մեջ կարելի կլինի փաթեթավորել տարբեր արտադրատեսակներ կամ արտադրատեսակներ լցովի։

Տպագրությամբ ստվարաթղթե քարտ

Բլիստերը երկու ստվարաթղթի միջև եռակցելու համար անհրաժեշտ է երկու կեսից բաղկացած ծալվող ստվարաթուղթ, որի ներքին կողմը տպարանում պատված է բլիստերային լաքով։ Բարձր ճնշման և ջերմաստիճանի ազդեցությամբ այս լաքը հուսալիորեն սոսնձում է ստվարաթուղթն ու բլիստերը։

Այս տարբերակում ստվարաթղթի արտաքին կողմերին կարելի է անել լիագույն տպագրություն, իսկ ներսից՝ մեկ-երկու գույնով տպագրություն։

Քանի որ ստվարաթուղթը եռակցվում է ստվարաթղթին, բլիստերային լաքի պատման գործընթացին այլևս այդքան բարձր պահանջներ չեն ներկայացվում։ Կարելի է օգտագործել ստվարաթղթի տարբեր մակնիշներ։

Կատարում ենք փաթեթավորման աշխատանքների ամբողջական ցիկլը

Կարող ենք Ձեզ համար նախագծել և ձևավորել եռակցման համար նախատեսված բլիստեր, արտադրել բլիստերային լաքով ստվարաթուղթ, ինչպես նաև մեր արտադրամասում ստանձնել Ձեր արտադրանքի ջերմակցումը՝ ցանկացած ծավալով և սեղմ ժամկետներում։ Անհրաժեշտության դեպքում եռակցման համար կարող ենք օգտագործել բլիստերային լաքով Ձեր ստվարաթուղթը։ Կատարում ենք արտադրատեսակների հավաքում, կոմպլեկտավորում, պիտակների փակցնում և այլ անհրաժեշտ աշխատանքներ, որպեսզի ապրանքը լիովին պատրաստ լինի խանութներ և մարքեթփլեյսներ առաքելու համար։

Կարող ենք նաև Ձեզ համար պատրաստել բլիստերների ջերմակցման հաստոցներ և դրանց հանդերձանքը, մեր արտադրամասում կարգաբերել Ձեր բլիստերի եռակցումը Ձեր ստվարաթղթին՝ Ձեր ապրանքը ներսում։ Կուսուցանենք Ձեր աշխատակիցներին և կհանձնենք եռակցման սարքավորումների համալիրը, որպեսզի կարողանաք եռակցումն ինքնուրույն կատարել Ձեր արտադրամասում կամ պահեստում։ Այս տարբերակը հարմար է, եթե ցանկանում եք նվազեցնել փաթեթավորման ծախսերը, ապրանքը փաթեթավորել պատվերների ստացմանը զուգընթաց և խնայել պահեստային տարածքը։