Բլիստերային փաթեթավորում դեղատների համար
Ապրանքի պաշտպանություն
Դեղատների համար բլիստերային փաթեթավորումը հուսալիորեն կպաշտպանի ապրանքը ինչպես վաճառքի վայր փոխադրելիս, այնպես էլ գնումից հետո՝ սպառողի մոտ
Հարմար բջիջներ
Արտադրատեսակի եզրագծով ձևավորված, փական-սևեռակներով հարմար բջիջները թույլ չեն տա, որ, օրինակ, ամպուլաները դիպչեն միմյանց
Մարքեթինգային հնարավորություններ
Թանկարժեք ապրանքներ վաճառելիս փաթեթվածքի վրա կարելի է տեղադրել վառ պատկեր և տեղեկություններ, որոնք Ձեր ապրանքը շահեկանորեն կառանձնացնեն վաճառասեղանին և կընդգծեն դրա առավելությունները
Ապրանքի պահում օգտագործման ընթացքում
Կախված կառուցվածքից՝ բլիստերային փաթեթավորումը կարելի է բազմիցս բացել և փակել, ուստի սպառողի համար հարմար կլինի բժշկական արտադրատեսակը պահել հենց դրա մեջ
Նկարագրություն
Դեղատների համար բլիստերային փաթեթավորումը բժշկական արտադրատեսակների հուսալի փաթեթավորման նյութ է։ Դեղապատրաստուկների բարձր արժեքը պահանջում է առանձնակի ուշադրություն ինչպես դրանց պահպանման պայմանների, այնպես էլ փոխադրման նկատմամբ։ Դեղագործական միջոցների համար օգտագործվում են բարձր կարծրությամբ բլիստերներ՝ ապրանքի փչացումը կանխելու համար։
Բլիստերային փաթեթավորումը դեղագործական արդյունաբերության մեջ կիրառվում է դեղահաբերի չափածրարման, վիտամինային համալիրների և հիգիենայի միջոցների փաթեթավորման համար։ Կախված արտադրանքի առանձնահատկություններից՝ բլիստերը կարող է ունենալ խորշեր, որոնք կրկնում են դեղագործական արտադրատեսակի ձևը։
Երաշխավորված պահպանվածության համար բլիստերներն ունեն կոշտության կողեր և ամուր սևեռակներ։ Դա կանխում է դեղագործական պատրաստուկների փչացումը փոխադրման ժամանակ։ Դեղատների համար բլիստերային փաթեթավորումը հուսալիորեն պաշտպանում է ապրանքները վնասվածքներից։
Ամպուլաների և ապակե սրվակների բլիստերը պատրաստվում է կոշտ, հաստ ձևավորված թաղանթից։ Փաթեթվածքն ունի հարվածամեղմիչ հատկություններ։ Բլիստերի սևեռակները հուսալիորեն ամրացնում են յուրաքանչյուր միավորը։ Բլիստերը փաթեթվածքից հանելիս ամպուլաները չեն ընկնում, և դրանք հարմար է պահել նույն փաթեթվածքում։
Բլիստերները պաշտպանում են պարունակությունը շրջակա միջավայրի ազդեցությունից, ապահովում են հերմետիկություն և երաշխավորում առաջարկվող պահպանման պայմաններին համապատասխանությունը արտադրանքի պիտանիության ժամկետի ողջ ընթացքում։ Բացի այդ, բլիստերային փաթեթավորումը կարող է ծառայել որպես մարքեթինգային գործիք՝ գովազդելով Ձեր ընկերությունն ու արտադրանքը և ընդգծելով Ձեր առավելությունները։
Մեր ընկերությունը՝ «Բլիստեր-ուպակովկա» ՍՊԸ-ն, արտադրում է դեղատների համար բլիստերային փաթեթավորման բոլոր տեսակները։ Ձևն ու չափերը ընտրվում են կոնկրետ ապրանքի համար՝ հաշվի առնելով դեղագործական արտադրանքի փաթեթվածքին ներկայացվող պահանջները։ Մեր բլիստերներն ապահովում են երկարատև և հուսալի պահպանո՜ւմ։
Կոսմետիկայի բլիստերային փաթեթավորում
Գրենական պիտույքների բլիստերային փաթեթավորում
Էլեկտրոնիկայի բլիստերային փաթեթավորում
Բլիստերային փաթեթավորում աքսեսուարների համար
Ֆլեշ կրիչների բլիստերային փաթեթավորում
Բլիստերային փաթեթավորում դեղատների համար
Բլիստեր սպորտային ապրանքների համար
Բույսերի բլիստերային փաթեթավորում
Ականջակալների բլիստերային փաթեթավորում
Բլիստեր տնտեսական ապրանքների համար
Բժշկական բլիստեր 