Խաղալիքների տուփեր

Ապրանքի պաշտպանություն

Բլիստերները պաշտպանում են արտադրանքը մեխանիկական վնասվածքներից փոխադրման և պահպանման ժամանակ, կանխում են դրա խառնվելը։

Գրավչություն

Օգնում է ապրանքը փաթեթավորել գունեղ, գրավիչ պոլիգրաֆիայի համադրությամբ և միաժամանակ ցուցադրել այն բոլոր կողմերից։

Վաճառքի աճ

Անհատական դիզայնով նոր փաթեթվածքը կարող է վաճառքն ավելացնել մինչև 15%-ով՝ ստանդարտ փաթեթվածքի համեմատ։

Բրենդավորում

Անհատական դիզայնով և լոգոտիպով բլիստերը կօգնի պաշտպանել Ձեր արտադրանքը կեղծումներից և բարձրացնել ճանաչելիությունը։

Նկարագրություն

Խաղալիքների թափանցիկ ինքնահավաքվող տուփը մանկական արտադրանքի փաթեթավորման ժամանակակից և տեսողապես գրավիչ լուծում է։ Այն ընդգծում է հենց խաղալիքի դիզայնը, ապահովում դրա պահպանվածությունը և ցուցափեղկում ակնթարթորեն ուշադրություն գրավում։ Տուփը հավաքվում է ձեռքով՝ առանց սոսնձի, ինչը հարմար է թե՛ ձեռքով, թե՛ հոսքագծի վրա փաթեթավորման (չափածրարման) ժամանակ։

Կառուցվածքի առավելությունները․

Կարդալ ամբողջությամբ
  • Խաղալիքը լիովին տեսանելի է — թափանցիկ պատերի շնորհիվ գնորդը տեսնում է խաղալիքն ամբողջությամբ, ինչն ամրապնդում է վստահությունը և ապրանքը գնելու ցանկությունը։

  • Հուսալի պաշտպանություն — տուփը փոխադրման և պահպանման ընթացքում պաշտպանում է փոշուց, քերծվածքներից և դեֆորմացիայից։

  • Ունիվերսալություն — հարմար է տարբեր ձևերի և չափերի խաղալիքների համար՝ արձանիկների, տիկնիկների, խաղալիք մեքենաների, հավաքածուների և այլն։

  • Լրացումների հնարավորություն — տուփի մեջ կարելի է դնել տակդիր, ներդիր կամ նկարազարդ ֆոն՝ տեսողական էֆեկտն ուժեղացնելու համար։

Կիրառություն․

  • սեղանի խաղերի, արձանիկների, փազլների փաթեթավորում

  • հավաքածուային խաղալիքներ և շարքեր

  • նվերների հավաքածուներ և ձեռքի աշխատանքի խաղալիքներ

  • սեզոնային և տոնական հավաքածուներ (օրինակ՝ ամանորյա)

Այսպիսի տուփերը պատրաստում ենք անհատական պատվերով՝ կոնկրետ ձևաչափի համար, բրենդավորման, տարբերանշանի տպագրման կամ դիզայնով տակդիր տեղադրելու հնարավորությամբ։ Հնարավոր է ավելացնել եվրոկախիչ, դրոշմահատված փականներ և փաթեթվածքի գրավչությունը բարձրացնող տարրեր։

Խաղալիքների թափանցիկ տուփը վաճառքի արդյունավետ գործիք է, որը համատեղում է գործնականությունը, պաշտպանությունը և մարքեթինգային արժեքը։