Կոնֆետների տուբուսներ
Ապրանքի պաշտպանություն
Տուբուսները պաշտպանում են արտադրանքը մեխանիկական վնասվածքներից փոխադրման և պահպանման ժամանակ։
Գրավչություն
Օգնում է ապրանքը փաթեթավորել գունեղ, գրավիչ պոլիգրաֆիայի համադրությամբ և միաժամանակ ցուցադրել այն բոլոր կողմերից։
Վաճառքի աճ
Անհատական դիզայնով նոր փաթեթվածքը կարող է վաճառքն ավելացնել մինչև 15%-ով՝ ստանդարտ փաթեթվածքի համեմատ։
Բրենդավորում
Անհատական դիզայնով և լոգոտիպով տուբուսը կօգնի պաշտպանել Ձեր արտադրանքը կեղծումներից և բարձրացնել ճանաչելիությունը։
Նկարագրություն
Թափանցիկ պլաստիկե տուբուսները իդեալական լուծում են կոնֆետների, դրաժեի, սառնաշաքարի և այլ քաղցրավենիքի փաթեթավորման համար։ Դրանք ընդգծում են արտադրանքի վառ գույնն ու ֆակտուրան, հաղորդում պրեմիում տեսք և անմիջապես գրավում գնորդների ուշադրությունը։
Այսպիսի փաթեթվածքն անփոխարինելի է տոնական շարքերի, ամանորյա կոլեկցիաների, նվերների հավաքածուների և բրենդավորված հուշանվերային արտադրանքի համար։
Ինչու են կոնֆետների տուբուսներն իդեալական․
-
Լիակատար թափանցիկություն — փաթեթվածքը «աշխատում է ցուցափեղկում»՝ քաղցրավենիքը ներկայացնելով լավագույն կողմերից։
-
Ձևավորված հատակ և կափարիչ — ապահովում են ամրություն, հերմետիկություն և կոկիկ արտաքին տեսք։
-
Ինքնահավաքվող կամ միաձույլ գլան — կախված խնդրից՝ հնարավոր են փականներով կամ եռակցմամբ տարբերակներ։
-
Տարբեր չափեր և ձևեր — կլոր, օվալաձև, բարձր, ցածր․ պարամետրերը կընտրենք Ձեր արտադրանքին համապատասխան։
-
Հարմար է բրենդավորման համար — հնարավոր է սթիքերների, դաջվածքի, տպագրության կամ լոգոտիպով ժապավենի կիրառում։
Առավելությունները․
-
թեթևություն և կոմպակտություն փոխադրման ժամանակ
-
կայունություն դարակում և զամբյուղում
-
ներկայանալի տեսք առանց լրացուցիչ փաթեթվածքի
-
կրկնակի օգտագործման հնարավորություն
Ում է հարմար․
— հրուշակեղենի ֆաբրիկաներին
— անհատ հրուշակագործներին
— կորպորատիվ պատվիրատուներին
— նվերների հավաքածուների մատակարարներին
Ստեղծե՛ք «վաու էֆեկտ» դարակում. պատվիրե՛ք կոնֆետների թափանցիկ տուբուսներ անհատական նախագծով։
Կոնֆետների տուբուսներ
Խաղալիքների տուբուսներ
Ամանորյա խաղալիքների տուբուսներ
Գրենական պիտույքների տուբուսներ
Տուբուսներ տնտեսական ապրանքների համար
Տուբուսներ հրուշակեղենի համար 