Ձևավորված բժշկական վաճառարկղեր

Ապրանքի պաշտպանություն

Բլիստերները պաշտպանում են արտադրանքը մեխանիկական վնասվածքներից փոխադրման և պահպանման ժամանակ, կանխում են դրա խառնվելը։

Գրավչություն

Օգնում է ապրանքը փաթեթավորել գունեղ, գրավիչ պոլիգրաֆիայի համադրությամբ և միաժամանակ ցուցադրել այն բոլոր կողմերից։

Վաճառքի աճ

Անհատական դիզայնով նոր փաթեթվածքը կարող է վաճառքն ավելացնել մինչև 15%-ով՝ ստանդարտ փաթեթվածքի համեմատ։

Բրենդավորում

Անհատական դիզայնով և լոգոտիպով բլիստերը կօգնի պաշտպանել Ձեր արտադրանքը կեղծումներից և բարձրացնել ճանաչելիությունը։

Loading file

Նկարագրություն

Պլաստիկից ձևավորված բժշկական վաճառարկղերը մասնագիտացված փաթեթվածք են՝ նախատեսված բժշկական արտադրատեսակների, փորձանոթների, բաղադրիչների և դեղամիջոցների պահպանման, պաշտպանության և լոգիստիկայի համար։ Վաճառարկղերը պատրաստվում են ջերմաձևավորման եղանակով՝ ստերիլ կամ ստերիլիզացվող պլաստիկից, կարող են համալրվել կափարիչներով և հարմար են փաթեթավորման ավտոմատացված գծերի կամ տրանսպորտային սայլակների համար։

Այսպիսի վաճառարկղերը լայնորեն կիրառվում են դեղագործական, լաբորատոր և արտադրական պայմաններում, ինչպես նաև բժշկական հաստատությունների համար պատրաստի լրակազմերի փաթեթավորման (չափածրարման) ժամանակ։

Բժշկական վաճառարկղերի առավելությունները․

Կարդալ ամբողջությամբ
  • Բաղադրիչների հուսալի ամրակցում — յուրաքանչյուր բջիջ ճշգրտորեն համապատասխանում է արտադրատեսակի ձևին և թույլ չի տալիս, որ այն տեղաշարժվի կամ վնասվի․

  • Համատեղելիություն ավտոմատիկայի հետ — հարմար են ռոբոտացված արտադրական և փաթեթավորման գծերի համար․

  • Հիգիենիկություն և ստերիլություն — կարող են պատրաստվել ստերիլ նյութերից, որոնք պիտանի են ավտոկլավացման կամ գամմա-մշակման համար․

  • Ռացիոնալ պահպանում և տեղափոխում — թույլ են տալիս արտադրատեսակները կոկիկ դարսել իրար վրա և կրճատել զբաղեցրած ծավալը․

  • Նախագծում ըստ պատվերի — պատրաստվում են՝ հաշվի առնելով անհատական երկրաչափությունը, արտադրատեսակների քանակը և օգտագործման պայմանները․

  • Վերաօգտագործում — ամուր պլաստիկներից պատրաստված բազմակի օգտագործման վաճառարկղերը կարելի է կիրառել ցիկլային եղանակով։

Կիրառություն․

  • Փորձանոթներ, պատիճներ, ամպուլաներ, սրվակներ

  • Բժշկական գործիքներ և վիրաբուժական հավաքածուներ

  • Դեղամիջոցներ և լրակազմերի բաղադրիչներ

  • Թեստ-համակարգեր և լաբորատոր նյութեր

Նյութը․ թափանցիկ կամ սպիտակ ՊԷՏ, ՊՎՔ, ՊՍ, ՊՊ, հնարավոր է նաև տարբերակ՝ երկրորդային հումքի կիրառմամբ։
Նվազագույն պատվերը․ 1000 հատից, հնարավոր է անհատական մամլակաղապարի նախագծում։

Բժշկական վաճառարկղերը ճշգրտության, ստերիլության և լոգիստիկ արդյունավետության օպտիմալ համադրություն են։ Իդեալական են այն ոլորտների համար, որտեղ կարևոր են անվտանգությունը, հարմարավետությունը և լիակատար համապատասխանությունը բժշկական ստանդարտներին։