Կոռեքս առանց կողային պատերի

Ապրանքի պաշտպանություն

Կոռեքսները տեղափոխման ժամանակ արտադրանքը պաշտպանում են մեխանիկական վնասվածքներից, ինչպես նաև մթերքի խառնվելուց և իրար կպչելուց։

Արտաքին տեսք

Անհատական դիզայնով կոռեքսը կօգնի պաշտպանել Ձեր արտադրանքը կեղծումներից և բարձրացնել ապրանքային նշանի ճանաչելիությունը։ Ապրանքն իր ողջ գեղեցկությամբ ներկայացնում է դեռ խանութում։

Պահպանվածություն

Նախագծված են մթերքի օդափոխության ռեժիմի հաշվառմամբ, երկարացնում են պիտանիության ժամկետը և պահպանում ապրանքի սկզբնական գրավիչ տեսքը։ Պատի հաստությունը կարելի է կարգավորել արտադրանքի քաշին համապատասխան։

Տեխնոլոգիաներ

Բարձրորակ հումքը թույլ է տալիս հասնել կոռեքսի 99% թափանցիկության։ Կողմնակի հոտ չունի։ Պիտանի են շոկային սառեցման համար։ Կոռեքսները կայուն են ճարպի և խոնավության ազդեցության նկատմամբ։

Loading file

Նկարագրություն

Առանց կողային պատերի կոռեքսներն առավել հաճախ օգտագործվում են ստվարաթղթե տուփերի կամ ֆլոու-պակ տոպրակների ներսում՝ հրուշակեղենի, կանաչեղենի, հատապտուղների և այլ սննդամթերքի համար։ Առանց կողային պատերի կոռեքսները կիրառվում են նաև կիսաֆաբրիկատների, մսի և այլ արտադրանքի փաթեթավորման համար՝ թաղանթով հերմետիկ փակմամբ։

Կոռեքսը կարող է պատրաստվել ինչպես առանց միջնապատերի վաճառարկղի (լոտոկի) տեսքով, այնպես էլ արտադրատեսակների համար նախատեսված միջնապատերով կամ նույնիսկ արտադրանքի յուրաքանչյուր միավորի համար առանձին բջիջներով։ Կոռեքսի հիմնական նշանակությունը տեղափոխման ժամանակ արտադրանքը խառնվելուց, իրար կպչելուց և վնասվելուց պաշտպանելն է։ Եթե Ձեր արտադրանքը տեղափոխման ընթացքում կարող է կորցնել ձևը, ավելի լավ է կոռեքսի ներսում ձևավորել բաժանիչներով առանձին բջիջներ։

Նյութը չի ազդում մթերքի հատկությունների վրա՝ չի փոխում արտադրանքի համը կամ հոտը։ Հատակի լրացուցիչ ելուստներն ու խազերը բացառում են արտադրանքի տեղաշարժը փաթեթվածքի ներսում տեղափոխման և պահպանման ժամանակ։ Հատուկ նախագծված անցքերն ապահովում են արտադրանքի պահպանվածության համար անհրաժեշտ օդափոխության ռեժիմը, ինչը երկարացնում է արտադրանքի պիտանիության ժամկետը և պահպանում այն մինչև տոնական սեղան։

Կարդալ ամբողջությամբ

Կոռեքսները նաև թույլ են տալիս ապրանքը դիրքավորել տուփի ներսում՝ ստեղծելով լրացուցիչ ծավալ։ Դա հաճախ կիրառվում է թանկարժեք հրուշակեղենի համար՝ Ձեր արտադրանքը շահեկան ներկայացնելու նպատակով։ Բավականաչափ մեծ տպաքանակի դեպքում կոռեքսները կարող են լինել ցանկացած գույնի՝ թափանցիկ, կիսաթափանցիկ, ոսկեգույն, արծաթագույն, կարմիր, կապույտ, դեղին, կանաչ և այլն։

Կոռեքսները պատրաստվում են ՊՎՔ, ՊՍ, ՊՊ, ՊԷՏ և ԲՕՊՍ թաղանթներից։ Կախված շահագործման պայմաններից՝ կարելի է ընտրել թաղանթ, որը հարմար է շոկային սառեցման կամ, ընդհակառակը, միկրոալիքային վառարանում տաքացնելու համար։ Կարելի է ընտրել ճարպի ազդեցությանը դիմացկուն նյութ։

Կոռեքսի կառուցվածքը կարող է մշակվել անհատապես՝ Ձեր արտադրանքի համար։ Դա նրան կհաղորդի ճանաչելի արտաքին տեսք, որը կտարբերի այն մրցակիցների արտադրանքից, և կպաշտպանի կեղծումից։ Փաթեթվածքի մտածված ձևը թույլ կտա բացառել վնասվածքները կամ ապրանքային տեսքի կորուստը։ Ձևավորմամբ դրոշմված լոգոները, կայքի հղումը կամ կոնտակտային հեռախոսահամարները կբարձրացնեն գնորդների վստահությունը և նրանց աչքում կավելացնեն Ձեր արտադրանքի արժեքը։