Սնդուկաձև բլիստեր
Ապրանքի պաշտպանություն
Բլիստերները պաշտպանում են արտադրանքը մեխանիկական վնասվածքներից փոխադրման և պահպանման ժամանակ, կանխում են դրա խառնվելը։
Գրավչություն
Օգնում է ապրանքը փաթեթավորել գունեղ, գրավիչ պոլիգրաֆիայի համադրությամբ և միաժամանակ ցուցադրել այն բոլոր կողմերից։
Բրենդավորում
Բլիստերները կարող են ունենալ գրավիչ անհատական դիզայն և Ձեր ընկերության ջերմաձևավորված լոգոները։
Հեշտ փաթեթավորում
Սնդուկաձև բլիստերը կարելի է փաթեթավորել ձեռքով. այն կփակվի ձևավորված փականներով, իսկ կարելի է նաև եռակցել բարձր հաճախականության կամ ուլտրաձայնային եռակցմամբ։
Նկարագրություն
Բլիստերի այս տարբերակը երկկողմանի բլիստերից տարբերվում է ներքևի հարթ հիմքով, որի շնորհիվ բլիստերը կայուն է։ Այն կարելի է դնել դարակին։ Սովորաբար բացվում է նաև եվրոկախիչ (եվրոանցք), ուստի փաթեթվածքը կարելի է և՛ կախել, և՛ դնել։
Երկու ծալքով թափանցիկ բլիստեր
Սնդուկաձև բլիստերային փաթեթավորումը ձևավորվում է երկու կեսի տեսքով՝ ապրանքի համար նախատեսված խորշերով և դրանց միջև տակդիրով, որպեսզի բլիստերն ինքնուրույն կանգնի։ Կարևոր է ճիշտ նախագծել ծալքի խորությունն ու լայնությունը, որպեսզի հետագայում արտադրանքը բլիստերների մեջ փաթեթավորելիս (չափածրարելիս) խնդիրներ չառաջանան։
Բլիստերի վերին մասում ձևավորվում են փականներ, որպեսզի բլիստերն ամրանա փակ դիրքում։ Ձևավորված փականները թույլ են տալիս բլիստերը բազմիցս բացել և փակել՝ ապրանքը գնորդին ցույց տալու համար։
Տպագրված թղթե ներդիր
Թանկ ստվարաթղթի փոխարեն կարելի է օգտագործել փայլուն թուղթ, քանի որ տպագրական ներդիրը երկու կողմից պաշտպանված է հաստ թաղանթի շերտով։
Սնդուկաձև բլիստերի առջևի և հետևի մասերը սովորաբար սիմետրիկ են։ Այսպիսով՝ արտադրատեսակի մի կեսը տեղավորվում է առջևի մասի ուռուցիկության մեջ, մյուսը՝ հետևի մասի ուռուցիկության մեջ։ Դրա շնորհիվ բլիստերը կայուն է կանգնում նույնիսկ ապրանքի զգալի քաշի դեպքում։ Սակայն թղթե ներդիրի կենտրոնում պետք է ուռուցիկ մասի ձևով անցք հատել։
Ապրանքի չափածրարում և փաթեթավորում
Փաթեթվածքի այս տեսակը հարմար է և պարզ, եթե ապրանքը փաթեթավորում (չափածրարում) եք ինքնուրույն։ Հատուկ սարքավորում պետք չէ, ինչը, ի վերջո, նվազեցնում է փաթեթավորման արժեքը։
Անհրաժեշտության դեպքում ձևավորված փականները կարելի է ամրացնել կպչուն պիտակներով, որոնք կեսերը պահում են միասին և ծառայում են որպես կապարակնիք։ Կամ կարելի է օգտագործել կեսերը միմյանց կետային եռակցելու ձեռքի սարք։
Բլիստեր-բոքս
Կրկնակի բլիստեր
Երկու կողմից ուռուցիկ բլիստեր
Երկկողմանի բլիստեր
Բարձր հաճախականության եռակցման համար բլիստեր
Եռակցվող բլիստեր
Ստվարաթղթին եռակցվող բլիստեր
Երկու ստվարաթղթի միջև եռակցվող բլիստեր
Իմպուլսային եռակցման բլիստեր
Սնդուկաձև բլիստեր
Ծալված եզրերով բլիստեր
Երկու ծալքով բլիստեր
Երեք ծալքով բլիստեր
Tyvek® նյութով հերմետիկ փակման բլիստեր
Նրբաթիթեղով հերմետիկ փակման բլիստեր
