Երկու ծալքով բլիստեր
Ապրանքի պաշտպանություն
Բլիստերները պաշտպանում են արտադրանքը մեխանիկական վնասվածքներից փոխադրման և պահպանման ժամանակ, կանխում են դրա խառնվելը։
Գրավչություն
Օգնում է ապրանքը փաթեթավորել գունեղ, գրավիչ պոլիգրաֆիայի համադրությամբ և միաժամանակ ցուցադրել այն բոլոր կողմերից։
Բրենդավորում
Բլիստերները կարող են ունենալ գրավիչ անհատական դիզայն և Ձեր ընկերության ջերմաձևավորված լոգոները։
Հեշտ փաթեթավորում
Ծալված եզրերով բլիստերը փաթեթավորման համար հատուկ սարքավորում չի պահանջում։ Ապրանքը կարելի է հանել, ցույց տալ, ապա նորից տեղը դնել։
Նկարագրություն
Ծալված եզրերով բլիստեր տեսակի պլաստիկե փաթեթվածքը բաղկացած է թափանցիկ բլիստերից և տպագրությամբ ստվարաթղթե քարտից։ Տպագրությամբ ստվարաթղթե քարտը մտցվում է բլիստերի ծալված եզրերի մեջ և կազմում հետևի պատը։
Երկու ծալքով բլիստերը ստվարաթղթի վրա ամրանում է նույնքան լավ, որքան երեք ծալքով բլիստերը, բայց պատրաստվում է ավտոմատ եղանակով։ Այդ պատճառով այն ավելի էժան է։ Շատ հազվադեպ, երբ արտադրատեսակը բարակ է և ծանր, օրինակ՝ մկրատը, ստվարաթուղթը կարող է ներքևից ետ ծալվել, և արտադրատեսակը կարող է դուրս ընկնել։
Այսպիսի բլիստերը թույլ է տալիս ապրանքը հանել և ցույց տալ գնորդին, իսկ հետո քարտը նորից տեղը մտցնել։ Եթե պետք է սահմանափակել փաթեթվածքի մեջ գտնվող ապրանքի հասանելիությունը, ստվարաթղթե քարտը պետք է ամրացնել կպչուն պիտակներով, ամրակներով և այլն։ Բլիստերային փաթեթավորման այս տեսակն անվանում են նաև «գրչատուփ» տիպի բլիստեր։
Ծալված եզրերով թափանցիկ բլիստեր
Ծալված եզրերով բլիստերը կարելի է ձևավորել ինչպես ապրանքի ձևով՝ ընդգծելու դրա առավելություններն ու արտաքին տեսքը, այնպես էլ ուղղանկյուն տարայի տեսքով։
Ուղղանկյուն բլիստերը կարելի է օգտագործել որպես ունիվերսալ փաթեթվածք տարբեր ապրանքների համար։ Բլիստերի ծալքերն արվում են ձևավորումից հետո, ինչը փոքր-ինչ բարձրացնում է արժեքը։ Երկու ծալքով բլիստերը հնարավոր է պատրաստել լիովին ավտոմատ գծի վրա։
Տպագրությամբ ստվարաթղթե քարտ
Ծալքերով բլիստերային փաթեթավորման հետևի պատի համար կարելի է օգտագործել ցանկացած ստվարաթուղթ, որն առավելագույնս համապատասխանում է Ձեր խնդիրներին։ Հազվադեպ, երբ ստվարաթուղթը չափազանց հաստ է, անհրաժեշտ է մեծացնել ծալքերի հաստությունը։ Դա պետք է նախատեսել նախապես։
Ապրանքի չափածրարում և փաթեթավորում
Փաթեթվածքի այս տեսակը հարմար է և պարզ ապրանքն ինքնուրույն չափածրարելու համար։ Հատուկ սարքավորում չի պահանջվում, ինչն ի վերջո նվազեցնում է փաթեթավորման արժեքը։ Եթե ապրանքների մեծ տեսականի ունեք, ձեռնտու է օգտագործել ունիվերսալ բլիստեր կամ տարբեր չափերի ունիվերսալ բլիստերների հավաքածու՝ փոխելով միայն ապրանքի մասին տեղեկություններով ստվարաթղթե քարտը։
Բլիստեր-բոքս
Կրկնակի բլիստեր
Երկու կողմից ուռուցիկ բլիստեր
Երկկողմանի բլիստեր
Բարձր հաճախականության եռակցման համար բլիստեր
Եռակցվող բլիստեր
Ստվարաթղթին եռակցվող բլիստեր
Երկու ստվարաթղթի միջև եռակցվող բլիստեր
Իմպուլսային եռակցման բլիստեր
Սնդուկաձև բլիստեր
Ծալված եզրերով բլիստեր
Երկու ծալքով բլիստեր
Երեք ծալքով բլիստեր
Tyvek® նյութով հերմետիկ փակման բլիստեր
Նրբաթիթեղով հերմետիկ փակման բլիստեր
