Եռակցվող բլիստեր

Ապրանքի պաշտպանություն

Բլիստերները պաշտպանում են արտադրանքը մեխանիկական վնասվածքներից փոխադրման և պահպանման ժամանակ, կանխում են դրա խառնվելը։

Գրավչություն

Օգնում է ապրանքը փաթեթավորել գունեղ, գրավիչ պոլիգրաֆիայի համադրությամբ և միաժամանակ ցուցադրել այն բոլոր կողմերից։

Վաճառքի աճ

Անհատական դիզայնով նոր փաթեթվածքը կարող է վաճառքն ավելացնել մինչև 15%-ով՝ ստանդարտ փաթեթվածքի համեմատ։

Բրենդավորում

Անհատական դիզայնով և լոգոտիպով բլիստերը կօգնի պաշտպանել Ձեր արտադրանքը կեղծումներից և բարձրացնել ճանաչելիությունը։

Loading file

Նկարագրություն

Ստվարաթղթին եռակցվող բլիստերային փաթեթավորումը կազմված է ապրանքի եզրագծերով ձևավորված, եռակցման եզրեր ունեցող թափանցիկ բլիստերից և տպագրությամբ ստվարաթղթե քարտից։

Եզրերով թափանցիկ բլիստեր

ՊԷՏ կամ ՊՎՔ թաղանթից թափանցիկ փաթեթվածքը կարելի է ձևավորել այնպես, որ այն ամբողջությամբ կրկնի արտադրատեսակի եզրագծերը և դրանով ընդգծի նրա գրավչությունը։ Եթե արտադրատեսակի եզրագծերը կրկնել հնարավոր չէ, բլիստերը կարելի է ձևավորել ուղղանկյուն տարողության տեսքով։ Այդ դեպքում դրա մեջ կարելի է փաթեթավորել տարբեր արտադրատեսակներ կամ արտադրատեսակներ լցովի։

Տպագրությամբ ստվարաթղթե քարտ

Բլիստերը ստվարաթղթին եռակցելու համար անհրաժեշտ է տպարանում բլիստերային լաքով պատված ստվարաթուղթ։ Բարձր ճնշման և ջերմաստիճանի ազդեցությամբ այս լաքը հուսալիորեն սոսնձում է ստվարաթուղթն ու բլիստերը։

Կարդալ ամբողջությամբ

Ստվարաթղթի վրա կարելի է կատարել ինչպես լիագույն, այնպես էլ մեկ-երկու գույնով տպագրություն։ Սակայն ավելի կոշտ ստվարաթուղթը, որը պարունակում է մեծ քանակությամբ կոշտ փայտային մանրաթելեր և ունի միայն մեկ կավճապատ կողմ, թույլ է տալիս 4+1 կամ 4+2 տպագրություն։

Ստվարաթղթի ոչ բոլոր մակնիշներն են հարմար ջերմակցման համար։ Տպարանում բլիստերային լաքի քսումը պետք է կատարվի փորձառու տեխնոլոգի հսկողությամբ։ Ջերմակցման որակի վրա ազդում է նույնիսկ այն, թե ինչ օսլա է օգտագործվել ստվարաթղթի արտադրության ժամանակ՝ եգիպտացորենի, թե կարտոֆիլի։ Ոչ ամեն տպարան կկարողանա լուծել այս խնդիրը։

Բլիստերի եռակցում ստվարաթղթին՝ փաթեթավորման աշխատանքների ամբողջական ցիկլ

Կարող ենք Ձեզ համար նախագծել և ձևավորել եռակցվող բլիստեր, արտադրել բլիստերային լաքով ստվարաթուղթ, ինչպես նաև մեր արտադրությունում ստանձնել Ձեր արտադրանքի ջերմակցումը՝ ցանկացած ծավալով և սեղմ ժամկետներում։ Անհրաժեշտության դեպքում ջերմակցման համար կարող ենք օգտագործել Ձեր՝ բլիստերային լաքով ստվարաթուղթը։ Կատարում ենք արտադրատեսակների հավաքում, կոմպլեկտավորում, պիտակների փակցնում և այլ անհրաժեշտ աշխատանքներ, որպեսզի ապրանքը լիովին կոմպլեկտավորված լինի խանութներ և մարքեթփլեյսներ առաքելու համար։

Կարող ենք նաև Ձեզ համար պատրաստել ջերմակցման հաստոցներ և դրանց հանդերձանք, մեր արտադրությունում կարգաբերել Ձեր բլիստերի ջերմակցումը Ձեր ստվարաթղթին՝ Ձեր ապրանքը ներսում, ուսուցանել Ձեր աշխատակիցներին և հանձնել ջերմակցման սարքավորումների համալիրը, որպեսզի ջերմակցումը կատարեք ինքնուրույն՝ Ձեր արտադրությունում կամ պահեստում։ Այս տարբերակը հարմար է, եթե ցանկանում եք նվազեցնել փաթեթավորման ծախսերը, ապրանքը փաթեթավորել պատվերների ստացմանը զուգընթաց և խնայել պահեստային տարածքը։