Ստվարաթղթին եռակցվող բլիստեր

Ապրանքի պաշտպանություն

Բլիստերները պաշտպանում են արտադրանքը մեխանիկական վնասվածքներից փոխադրման և պահպանման ժամանակ, կանխում են դրա խառնվելը։

Գրավչություն

Օգնում են փաթեթավորել ապրանքը՝ համադրելով այն գունեղ ու գրավիչ տպագրության հետ, և միաժամանակ ցուցադրել այն բոլոր կողմերից։

Վաճառքի աճ

Անհատական դիզայնով նոր փաթեթվածքը կարող է վաճառքն ավելացնել մինչև 15%-ով՝ ստանդարտ փաթեթվածքի համեմատ։

Բրենդավորում

Անհատական դիզայնով և լոգոտիպով բլիստերը կօգնի պաշտպանել Ձեր արտադրանքը կեղծումներից և բարձրացնել ճանաչելիությունը։

Loading file

Նկարագրություն

Ստվարաթղթին եռակցվող բլիստերային փաթեթավորումը կազմված է Ձեր ապրանքի եզրագծերով ձևավորված թափանցիկ բլիստերից, որն ունի եզրեր՝ տեղեկատվություն կրող տպագիր ստվարաթղթե քարտին եռակցելու համար։

Եզրերով թափանցիկ բլիստեր՝ եռակցման համար

ՊԷՏ կամ ՊՎՔ թաղանթից թափանցիկ փաթեթվածքը կարելի է ձևավորել այնպես, որ այն լիովին կրկնի արտադրատեսակի եզրագծերը և դրանով ընդգծի նրա գրավչությունը։

Կարդալ ամբողջությամբ

Եթե արտադրատեսակի եզրագծերը կրկնել հնարավոր չէ, բլիստերը կարելի է ձևավորել ուղղանկյուն տարողության տեսքով։ Այդ դեպքում դրա մեջ կարելի է փաթեթավորել տարբեր արտադրատեսակներ կամ արտադրատեսակներ՝ լցովի։

Տպագրությամբ ստվարաթղթե քարտ

Բլիստերը ստվարաթղթին եռակցելու համար անհրաժեշտ է ստվարաթուղթ, որի վրա տպարանում բլիստերային լաք է քսված։ Բարձր ճնշման և ջերմաստիճանի ազդեցությամբ այս լաքը հուսալիորեն սոսնձում է ստվարաթուղթն ու բլիստերը։

Ստվարաթղթի վրա կարելի է անել ինչպես լիագույն, այնպես էլ մեկ-երկու գույնով տպագրություն։ Սակայն ավելի կոշտ ստվարաթուղթը, որը պարունակում է մեծ քանակությամբ կոշտ փայտային մանրաթելեր և կավճապատ է միայն մեկ կողմից, թույլ է տալիս 4+1 կամ 4+2 տպագրություն։

Ստվարաթղթի ոչ բոլոր մակնիշներն են հարմար եռակցման համար։ Տպարանում բլիստերային լաքի քսումը պետք է կատարվի փորձառու տեխնոլոգի հսկողությամբ։ Եռակցման որակի վրա ազդում է նույնիսկ այն, թե ինչ օսլա է օգտագործվել ստվարաթղթի արտադրության ժամանակ՝ եգիպտացորենի, թե կարտոֆիլի։ Ամեն տպարան չէ, որ կհաղթահարի այս խնդիրը։

Բլիստերի եռակցում ստվարաթղթին — փաթեթավորման աշխատանքների ամբողջական ցիկլ

Մենք կարող ենք Ձեզ համար մշակել և ձևավորել եռակցման համար նախատեսված բլիստեր, արտադրել բլիստերային լաքով ստվարաթուղթ, մեր արտադրությունում ստանձնել Ձեր արտադրանքի ջերմակցումը՝ ցանկացած ծավալով և սեղմ ժամկետներում։ Անհրաժեշտության դեպքում եռակցման համար կարող ենք օգտագործել Ձեր՝ բլիստերային լաքով ստվարաթուղթը։ Կատարում ենք արտադրատեսակների հավաքում, կոմպլեկտավորում, պիտակների փակցնում և այլ անհրաժեշտ աշխատանքներ, որպեսզի ապրանքը լիովին կոմպլեկտավորված լինի խանութներ և մարքեթփլեյսներ առաքելու համար։

Կարող ենք նաև Ձեզ համար պատրաստել բլիստերների ջերմակցման հաստոցներ և դրանց հանդերձանքը, մեր արտադրությունում կարգաբերել Ձեր բլիստերի եռակցումը Ձեր ստվարաթղթին՝ Ձեր ապրանքը ներսում, ուսուցանել Ձեր աշխատակիցներին և հանձնել եռակցման սարքավորումների համալիրը, որպեսզի կարողանաք եռակցումն ինքնուրույն կատարել Ձեր արտադրությունում կամ պահեստում։ Այս տարբերակը հարմար է, եթե ցանկանում եք նվազեցնել փաթեթավորման ծախսերը, ապրանքը փաթեթավորել պատվերների ստացմանը զուգընթաց և խնայել պահեստային տարածքը։