Բլիստեր տնտեսական ապրանքների համար

Բլիստերը կպաշտպանի ապրանքը

Բլիստերով փաթեթավորված տնտեսական ապրանքները հուսալիորեն պաշտպանված կլինեն պահեստում պահելիս և խանութ առաքելիս

Բլիստերը կպաշտպանի գնորդին

Առանց փաթեթվածքի որոշ ապրանքներ անզգույշ գործածելիս կարող են վնասել գնորդին։ Բլիստեր օգտագործելով՝ Դուք կխուսափեք գնորդների հետ ավելորդ վեճերից

Բլիստերը կբարձրացնի ապրանքի արժեքը

Շատ գնորդներ բլիստերն օգտագործում են ապրանքը պահելու համար նույնիսկ փաթեթվածքը բացելուց հետո

Խնայողական և ներկայանալի փաթեթվածք

Բլիստերային փաթեթավորումը թանկ չէ՝ առանց մեծ ծախսերի Դուք հուսալիորեն կփաթեթավորեք ապրանքը, որը բլիստերի մեջ հաճախ ավելի թանկ է երևում

Loading file

Նկարագրություն

Տնտեսական ապրանքների բլիստերային փաթեթավորումը ապրանքը ցուցադրելու ամենաշահավետ եղանակն է։ Բլիստերներն արտադրվում են գույների, ձևերի և չափերի լայն տեսականիով։ Փաթեթվածքի՝ բուն բլիստերի կամ ստվարաթղթե քարտի վրա կարելի է զետեղել ֆիրմային լոգոն, ինչի շնորհիվ բարձրանում են բրենդի ճանաչելիությունը և գնորդների հավատարմությունը։

Բլիստերային փաթեթավորումն օգնում է գնորդներին լավ զննել արտադրանքը և գնման օգտին որոշում կայացնել։ Ամուր և հերմետիկ փաթեթվածքը ապրանքը պաշտպանում է մեխանիկական վնասվածքներից, խոնավությունից և փոշուց։ Շատ գնորդներ բլիստերն օգտագործում են ապրանքը պահելու համար նույնիսկ փաթեթվածքը բացելուց հետո։

Տնտեսական ապրանքների բլիստերային փաթեթավորման տեսակները

Ծալված եզրերով բլիստեր-պատյանը հարմար է տարբեր տնտեսական կարիքների, ինչպես նաև կերակուր պատրաստելու համար նախատեսված ապրանքներին։ Գլխավոր առավելությունն այն է, որ արտադրատեսակը կարելի է բազմիցս հանել՝ առանց փաթեթվածքը վնասելու։ Ստվարաթղթե քարտի վրա հաճախ տեղադրում են գովազդ և ապրանքի մասին տեղեկություններ։

Կարդալ ամբողջությամբ

Սեղմափականներով սնդուկաձև բլիստերն օգտագործվում է յուրաքանչյուր տանն անհրաժեշտ զանազան մանր ապրանքների համար։ Բլիստերը կարելի է բացել և փակել, և փաթեթվածքը չի կորցնում ապրանքային տեսքը։ Ապրանքի արտադրողը կարող է արտադրանքն ինքնուրույն փաթեթավորել ըստ պահանջի՝ պահեստում ապրանքային պաշարների ավելցուկ չկուտակելով։

Հերմետիկ փակման բլիստերը լայնորեն կիրառվում է փոքր չափսի տնային պարագաների փաթեթավորման համար։ Դրանք են լվացքի սեղմակները, թելերը, սոսինձը, մոմերը, դռների և պատուհանների խտացուցիչները և տնտեսական այլ մանրուքներ։ Բլիստերը եռակցվում է վառ ձևավորված ստվարաթղթե քարտին և ընդգծում Ձեր արտադրատեսակի արժանիքները։

Մեր ընկերությունը՝ «Բլիստեր-ուպակովկա» ՍՊԸ-ն, արտադրում է տնտեսական ապրանքների համար տարբեր ձևերի և չափերի բլիստերներ։ Առաջարկում ենք բլիստերների մեծ ընտրանի տարբեր տեսակի և նշանակության արտադրանքի համար։ Եզակի թափանցիկ փաթեթվածքը շահեկանորեն կընդգծի Ձեր ապրանքի առավելություննե՜րը։