Տակդիր-ներդիրներ

Ապրանքի պաշտպանություն

Բլիստերները պաշտպանում են արտադրանքը մեխանիկական վնասվածքներից փոխադրման և պահպանման ժամանակ, կանխում են դրա խառնվելը։

Գրավչություն

Օգնում է ապրանքը փաթեթավորել գունեղ, գրավիչ պոլիգրաֆիայի համադրությամբ և միաժամանակ ցուցադրել այն բոլոր կողմերից։

Վաճառքի աճ

Անհատական դիզայնով նոր փաթեթվածքը կարող է վաճառքն ավելացնել մինչև 15%-ով՝ ստանդարտ փաթեթվածքի համեմատ։

Բրենդավորում

Անհատական դիզայնով և լոգոտիպով բլիստերը կօգնի պաշտպանել Ձեր արտադրանքը կեղծումներից և բարձրացնել ճանաչելիությունը։

Loading file

Նկարագրություն

Արտադրանքի համար ձևավորված տակդիր-ներդիրներ

Պլաստիկե տակդիր-ներդիրները հարմար և գեղեցիկ լուծում են ցուցափեղկերում, վաճառակետերում և նվերների հավաքածուներում ապրանքները ցուցադրելու և պահելու համար։ Դրանք հուսալիորեն ամրացնում են արտադրանքը, փաթեթվածքը դարձնում են ավելի գրավիչ և ապահովում են կոկիկ դասավորություն։ Այսպիսի տակդիր-ներդիրները կարող են պատրաստվել թափանցիկ, փայլատ կամ ներկված պլաստիկից՝ արտադրատեսակի կոնկրետ չափսերին ու ձևին համապատասխան։

Առավելություններ․

Կարդալ ամբողջությամբ
  • Արտադրանքի հուսալի ամրացում և կայուն դիրք,

  • Փաթեթվածքի ավելի գրավիչ և պրեմիում տեսք,

  • Բրենդավորման և անհատական դիզայնի հնարավորություն,

  • Տարածքի խնայողություն և լոգիստիկայի պարզեցում,

  • Հարմար են ինչպես ձեռքով, այնպես էլ ավտոմատ տեղադրման համար։

Կիրառություն․

  • Կոսմետիկա և հիգիենայի միջոցներ (բանկաներ, սրվակներ, պարկուճներ),

  • Պրոմո հավաքածուներ և նվերների լրակազմեր,

  • Էլեկտրոնիկա և մանր տեխնիկա,

  • Կենցաղային քիմիա, ավտոկոսմետիկա և այլն։

Պատրաստում․
Հնարավոր է արտադրել ցանկացած ձևի և գույնի տակդիր-ներդիրներ՝ հաշվի առնելով խտության, կայունության և արտաքին տեսքի պահանջները։ Նյութերը՝ ՊԷՏ, ՊՎՔ, ՊՍ, երկրորդային հումք։ Արտադրում ենք ինչպես մեկանգամյա, այնպես էլ բազմակի օգտագործման տակդիրներ։