Ֆլեշ կրիչների բլիստերային փաթեթավորում

Ապրանքի պաշտպանություն

Ֆլեշ կրիչների բլիստերային փաթեթավորումը պաշտպանում է ապրանքը արտաքին ազդեցություններից և չարտոնված բացումից։ Մանր ապրանքը չի կորչի

Օգնում է հիմնավորել գինը

Փոքր չափի ապրանք վաճառելիս մեծ փաթեթվածքը տեսողականորեն հիմնավորում է դրա գինը

Ապրանքը չի խառնվում

SD քարտեր փաթեթավորելիս քարտի և ադապտերների համար կարելի է նախատեսել առանձին բաժիններ․ այդպես փաթեթվածքն ավելի կոկիկ տեսք ունի

Առանձնանալ մրցակիցներից

Ներդիրի վրա տեղադրեք լրացուցիչ տեղեկություններ բրենդի և ֆլեշ կրիչի բնութագրերի մասին կամ, ինքնատիպ ֆլեշ կրիչների դեպքում, վառ նկար, և Ձեր ապրանքն ավելի շատ ուշադրություն կգրավի

Loading file

Նկարագրություն

Բլիստերային փաթեթավորումը հիանալի լուծում է ֆլեշ կրիչների փաթեթավորման համար, որը պաշտպանում է արտադրատեսակը արտաքին վնասվածքներից և խոնավությունից։ Թափանցիկ բլիստերային փաթեթավորման մեջ ապրանքը լավ է երևում, ինչը մեծացնում է գնման հավանականությունը։

Սակայն ամենագլխավոր առավելությունն այն է, որ բլիստերային փաթեթավորման մեծ չափը ազդում է տեսողական ընկալման վրա և հիմնավորում փոքր չափի ապրանքի բարձր գինը։

Շուկայում այս կատեգորիայի արտադրանքի տեսականին շատ մեծ է, և վառ ձևավորված բլիստերը կօգնի շահեկանորեն առանձնանալ մրցակիցների շարքում։ Բլիստերային փաթեթավորման տպագիր ներդիրի վրա նշվում են տեղեկություններ Ձեր ընկերության մասին, արտադրատեսակների տեխնիկական բնութագրերը և այլն։

Կարդալ ամբողջությամբ

Փոխադրման հարմարությունն ու հեշտությունը զգալիորեն նվազեցնում են մեխանիկական վնասվածքների և դեֆորմացիայի ռիսկը։ Թափանցիկ փաթեթվածքը գնորդներին թույլ է տալիս մինչև գնելը ամենայն մանրամասնությամբ զննել շարժական սարքը։

Բլիստերային փաթեթավորումն արդեն տարիներ շարունակ կիրառվում է ֆլեշ կրիչների փաթեթավորման համար։ Ապրանքների այս կատեգորիայի համար ստեղծվում է հատուկ երկու կողմից ուռուցիկ բլիստերային փաթեթավորում՝ եվրոկախիչով և ստվարաթղթե ներդիրով։ Այս տեսակը համարվում է առավել հարմարը հատուկ ամրակներով ցուցատախտակների վրա տեղադրելու համար։

Բլիստերում կարելի է տեղավորել ոչ միայն բուն ֆլեշ կրիչը, այլև հարմարանքներ (ադապտերներ)՝ SD քարտերը տարբեր տեսակի սարքերում օգտագործելու համար։ Սա կարևոր առավելություն է, որը նպաստում է վաճառքի աճին։

Ծալված եզրերով և կրկնակի եռակցման բլիստերը թույլ չի տալիս, որ մանր տեխնիկական սարքերը կորչեն փոխադրման և պահպանման ժամանակ։ Գնորդների համար հարմար է ֆլեշ կրիչը մինչև օգտագործելը պահել փաթեթվածքում։

Ֆլեշ կրիչների բլիստերներ պատրաստելիս տեխնիկապես բարդ ապրանքի լրացուցիչ պաշտպանության համար փաթեթվածքին ավելացնում են հատուկ կոշտության կողեր։ Բլիստերային փաթեթավորումն ապահովում է գրավիչ արտաքին տեսք և օգտագործման հարմարություն։

Մեր ընկերությունը՝ «Բլիստեր-ուպակովկա» ՍՊԸ-ն, արտադրում է բլիստերներ ֆլեշ կրիչների համար։ Առաջարկում ենք տարբեր տեսակի և նշանակության արտադրանքի համար բլիստերների մեծ ընտրանի։ Ժամանակակից որակյալ փաթեթվածքը շահեկանորեն կընդգծի՜ Ձեր ապրանքի առավելությունները։