Իմպուլսային եռակցման բլիստեր
Ապրանքի պաշտպանություն
Բլիստերները պաշտպանում են արտադրանքը մեխանիկական վնասվածքներից փոխադրման և պահպանման ժամանակ, կանխում են դրա խառնվելը։
Գրավչություն
Օգնում է ապրանքը փաթեթավորել գունեղ, գրավիչ պոլիգրաֆիայի համադրությամբ և միաժամանակ ցուցադրել այն բոլոր կողմերից։
Վաճառքի աճ
Անհատական դիզայնով նոր փաթեթվածքը կարող է վաճառքն ավելացնել մինչև 15%-ով՝ ստանդարտ փաթեթվածքի համեմատ։
Բրենդավորում
Անհատական դիզայնով և լոգոտիպով բլիստերը կօգնի պաշտպանել Ձեր արտադրանքը կեղծումներից և բարձրացնել ճանաչելիությունը։
Նկարագրություն
Ստվարաթղթին իմպուլսային եղանակով եռակցվող բլիստերը բաղկացած է արտադրատեսակի եզրագծերով ձևավորված, եզրեր ունեցող թափանցիկ բլիստերից և տպագրված ստվարաթղթե քարտից։ Իմպուլսային եռակցման ժամանակ տաքացումը կատարվում է բլիստերի, այլ ոչ թե ստվարաթղթի կողմից։ Դա թույլ է տալիս մեծ, ծավալուն կամ ծանր ապրանքների համար օգտագործել հաստ լամինացված ստվարաթուղթ։ Նման ստվարաթղթին բլիստերները սովորական եղանակով եռակցելու փորձերը հանգեցնում են ստվարաթղթի դեֆորմացման՝ մնացորդային խոնավության գոլորշիացման պատճառով, և ապրանքային տեսքի կորստի։ Եռակցումից հետո ապրանքը հնարավոր չէ հանել փաթեթվածքից՝ առանց այն վնասելու։
Ստվարաթղթին իմպուլսային եղանակով եռակցվող թափանցիկ բլիստեր։
ՊԷՏ կամ ՊՎՔ թաղանթից թափանցիկ փաթեթվածքը կարելի է ձևավորել այնպես, որ այն ամբողջությամբ կրկնի արտադրատեսակի եզրագծերը և դրանով ընդգծի դրա գրավչությունը։
Եթե հնարավոր չէ կրկնել արտադրատեսակի եզրագծերը, բլիստերը կարելի է ձևավորել ուղղանկյուն տարողության տեսքով։ Այդ դեպքում դրա մեջ կարելի է փաթեթավորել տարբեր արտադրատեսակներ կամ արտադրատեսակներ՝ լցովի։
Տպագրությամբ ստվարաթղթե քարտ
Բլիստերը ստվարաթղթին իմպուլսային եղանակով եռակցելու համար սովորաբար օգտագործում են հաստ լամինացված ստվարաթուղթ, որի վրա տպարանում բլիստերային լաք է պատված։ Բարձր ճնշման և ջերմաստիճանի ազդեցությամբ այս լաքը հուսալիորեն սոսնձում է ստվարաթուղթն ու բլիստերը։
Ստվարաթղթի վրա կարելի է կատարել ինչպես լիագույն, այնպես էլ մեկ-երկու գույնով տպագրություն։ Օրինակ՝ ավելի կոշտ ստվարաթղթի դեպքում, որի միայն մեկ կողմն է կավճապատ, պետք է օգտագործել 4+1 կամ 4+2 տպագրություն։ Եթե ստվարաթուղթը լամինացված է կամ երկկողմանի կավճապատ, ապա փաթեթվածքի երկու կողմերում էլ կարելի է օգտագործել լիագույն տպագրություն։
Ստվարաթղթի ոչ բոլոր մակնիշներն են պիտանի եռակցման համար։ Տպարանում բլիստերային լաքի պատումը պետք է կատարվի փորձառու տեխնոլոգի հսկողությամբ։ Եռակցման որակի վրա ազդում է նույնիսկ այն, թե ինչ օսլա է օգտագործվել ստվարաթղթի արտադրության ժամանակ՝ եգիպտացորենի, թե կարտոֆիլի։ Ոչ բոլոր տպարանները կհաղթահարեն այս խնդիրը։
Իրականացնում ենք փաթեթավորման աշխատանքների ամբողջական ցիկլը
Մենք կարող ենք Ձեզ համար նախագծել և ձևավորել եռակցման համար նախատեսված բլիստեր։ Կարող ենք արտադրել բլիստերային լաքով ստվարաթուղթ։ Կարող ենք մեր արտադրամասում ստանձնել Ձեր արտադրանքի ջերմակցումը՝ ցանկացած ծավալով և սեղմ ժամկետներում։ Անհրաժեշտության դեպքում եռակցման համար կարող ենք օգտագործել Ձեր՝ բլիստերային լաքով ստվարաթուղթը։ Կատարում ենք արտադրատեսակների հավաքում, համալրում, պիտակների փակցնում և այլ անհրաժեշտ աշխատանքներ՝ ապրանքը խանութներ և մարքեթփլեյսներ առաքելու համար ամբողջությամբ համալրելու նպատակով։
Կարող ենք նաև Ձեզ համար պատրաստել ջերմակցման հաստոցներ և դրանց հանդերձանքը։ Մեր արտադրամասում կկարգաբերենք Ձեր բլիստերի եռակցումը Ձեր ստվարաթղթին՝ Ձեր ապրանքը ներսում։ Կուսուցանենք Ձեր աշխատակիցներին և կհանձնենք եռակցման սարքավորումների համալիրը, որպեսզի կարողանաք եռակցումն ինքնուրույն կատարել Ձեր արտադրամասում կամ պահեստում։ Այս տարբերակը հարմար է, եթե ցանկանում եք նվազեցնել փաթեթավորման ծախսերը, ապրանքը փաթեթավորել պատվերների ստացմանը զուգընթաց և խնայել պահեստային տարածքը։
Բլիստեր-բոքս
Կրկնակի բլիստեր
Երկու կողմից ուռուցիկ բլիստեր
Երկկողմանի բլիստեր
Բարձր հաճախականության եռակցման համար բլիստեր
Եռակցվող բլիստեր
Ստվարաթղթին եռակցվող բլիստեր
Երկու ստվարաթղթի միջև եռակցվող բլիստեր
Իմպուլսային եռակցման բլիստեր
Սնդուկաձև բլիստեր
Ծալված եզրերով բլիստեր
Երկու ծալքով բլիստեր
Երեք ծալքով բլիստեր
Tyvek® նյութով հերմետիկ փակման բլիստեր
Նրբաթիթեղով հերմետիկ փակման բլիստեր
