Բլիստեր սպորտային ապրանքների համար
Ապրանքի պաշտպանություն
Հոկեյի տափօղակների բլիստերային փաթեթավորումը կպաշտպանի ապրանքը ոչ միայն պահեստում, այլև հավաքածուում պահելիս
Թափանցիկ փաթեթվածք
Հոկեյի տափօղակի տեսքով հուշանվերը կարելի է զննել առանց փաթեթվածքը բացելու
Քարտ լրացուցիչ տեղեկությունների համար
Ստվարաթղթե քարտի վրա կարելի է տեղադրել լրացուցիչ տեղեկություններ ակումբի, խաղերի ժամանակացույցի մասին, տոմսերի առցանց գնման պրոմոկոդ
Ոչ միայն խաղային տափօղակ
Սննդային բլիստերների կիրառումը թույլ է տալիս փաթեթվածքի մեջ դնել շոկոլադե տափօղակ, որն անպայման կուրախացնի պատանի երկրպագուներին
Նկարագրություն
Տափօղակների բլիստերային փաթեթավորումը ապրանքի ձևավորման ամենատարածված եղանակն է։ Սովորաբար դա պլաստիկե հերմետիկ փաթեթվածք է՝ գեղեցիկ ձևավորված սպորտային թեմատիկայով։ Բլիստերները փաթեթավորման ամենաէժան և միաժամանակ ինքնատիպ եղանակն են։
Հոկեյի տափօղակը հաճախ են գնում որպես ինքնատիպ նվեր։ Նման հուշանվերը դուր կգա հոկեյի սիրահարներին, երկրպագուներին, հոկեյիստներին։ Գեղեցիկ փաթեթավորված տափօղակը վառ տպավորություն կթողնի և դրական հույզերի լիցք կհաղորդի։
Ստեղծարար դիզայնը և ապրանքի ոճային ձևավորումը նպաստում են վաճառքի աճին և գնորդների ներգրավմանը։ Բլիստերը պաշտպանում է ապրանքը վնասվածքներից փոխադրման և պահպանման ընթացքում։ Սպառողների աչքում բլիստերային փաթեթավորումն ավելի գրավիչ է։
Հոկեյի ակումբի ֆիրմային գույներով գրությամբ և խորհրդանիշներով հուշանվերային տափօղակը հիանալի նվեր կլինի նվիրված երկրպագուի համար և առիթ կդառնա ինքնատիպ հուշանվերների հավաքածու սկսելու։
Տափօղակներն ավելի ներկայանալի փաթեթավորելու համար լավ կհամապատասխանի սևեռակներով սնդուկաձև բլիստերը։ Բլիստերը կարելի է բացել և փակել, ընդ որում փաթեթվածքը չի կորցնում ապրանքային տեսքը։ Ապրանքի արտադրողը կարող է արտադրանքը փաթեթավորել ինքնուրույն։
Բլիստերային փաթեթավորման միջոցով կարելի է իրականացնել դիզայներական ցանկացած գաղափար։ Ինքնատիպ բլիստերային փաթեթավորմամբ հոկեյի տափօղակը հիանալի տղամարդկային նվեր է նրանց համար, ովքեր սիրում են հոկեյ և երկրպագում են իրենց թիմին։ Թիմի խորհրդանիշներով վառ դիզայնը կզարդարի սենյակի կամ գրասենյակի ինտերիերը։
Մեր ընկերությունը՝ «Բլիստեր-ուպակովկա» ՍՊԸ-ն, արտադրում է տարբեր ձևաչափերի բլիստերներ տափօղակների համար։ Առաջարկում ենք բլիստերների մեծ ընտրանի տարբեր տեսակի և նշանակության արտադրանքի համար։ Ֆիրմային փաթեթվածքը կընդգծի Ձեր ապրանքի առավելությունները և կբարձրացնի վաճառքը։
Կոսմետիկայի բլիստերային փաթեթավորում
Գրենական պիտույքների բլիստերային փաթեթավորում
Էլեկտրոնիկայի բլիստերային փաթեթավորում
Բլիստերային փաթեթավորում աքսեսուարների համար
Ֆլեշ կրիչների բլիստերային փաթեթավորում
Բլիստերային փաթեթավորում դեղատների համար
Բլիստեր սպորտային ապրանքների համար
Բույսերի բլիստերային փաթեթավորում
Ականջակալների բլիստերային փաթեթավորում
Բլիստեր տնտեսական ապրանքների համար
Բժշկական բլիստեր 