Գրենական պիտույքների բլիստերային փաթեթավորում

Ապրանքի պաշտպանություն

Բլիստերային փաթեթավորմամբ գրենական պիտույքները հուսալիորեն պաշտպանված են արտաքին ազդեցություններից՝ հարվածներից, ճմրթվելուց և խոնավությունից

Գնորդի պաշտպանություն

Գնորդը չի վիրավորվի մկրատի կամ հերյունի սուր ծայրից և չի կտրվի գրասենյակային դանակի շեղբերից

Գեղեցիկ, վառ, գրավիչ

Գեղեցիկ նկարով ստվարաթղթե քարտի վրա բլիստերով փաթեթավորված մատիտները, ներկերը և մանկական այլ հավաքածուները ավելի շատ ուշադրություն կգրավեն, հետևաբար՝ ավելի շատ կվաճառվեն

Ձեր լոգոյով բլիստերը դեն չեն նետի

Փականով սնդուկաձև բլիստերը հիանալի հարմար է, օրինակ, գրասենյակային կոճգամներ պահելու համար, երբ փաթեթվածքը պետք է բազմիցս բացել և փակել

Loading file

Նկարագրություն

Գրենական պիտույքների բլիստերային փաթեթավորումը ժամանակակից տեսք ունի և կարող է լինել տարբեր գունային երանգների, իսկ թաղանթը թափանցիկ է, ինչի շնորհիվ ապրանքը լավ երևում է։ Ամուր և հերմետիկ փաթեթվածքը պաշտպանում է ապրանքը կլիմայական և մեխանիկական ազդեցություններից։

Հատկապես մեծ պահանջարկ ունեն այն բլիստերները, որոնք կրկնում են արտադրատեսակի ձևը, իսկ անհրաժեշտ տեղեկությունները զետեղվում են ստվարաթղթե քարտի վրա։ Պատվիրատուի ցանկությամբ մեր արտադրատեսակները կարող են ձևավորվել ընկերության լոգոներով, ինչը գրենական պիտույքների արտադրողի բրենդն ավելի ճանաչելի է դարձնում։

Գրենական պիտույքների բլիստերային փաթեթավորման տեսակները

Ստվարաթղթին եռակցվող բլիստերը օգտագործվում է գրիչների, մարկերների, մատիտների, ֆլոմաստերների և այլ գրենական պիտույքների փաթեթավորման համար։ Փաթեթվածքի այս տեսակը ոչ միայն ներկայանալի տեսք է տալիս ապրանքին, այլև հարմար է դարձնում դրա պահպանումն ու օգտագործումը։

Կարդալ ամբողջությամբ

Հերմետիկ փակված բլիստերային փաթեթավորումը իդեալական է սուր գրենական գործիքների համար։ Բլիստերի մեջ փաթեթավորված մկրատները, կարկինները, թղթի դանակներն ու կտրիչները լիովին անվտանգ են դառնում գնորդների համար։ Բացի այդ, ձևավորված թաղանթը արտադրատեսակների մետաղական մասերը պաշտպանում է խոնավությունից, կոռոզիայից և դեֆորմացիայից։

Երկու կողմից ուռուցիկ, փականներով բլիստերի մեջ կարելի է փաթեթավորել ոչ միայն առանձին պիտույքներ, այլև գրենական պիտույքների հավաքածու, օրինակ՝ մանկական կամ գրասենյակային լրակազմ։ Ընդ որում՝ յուրաքանչյուր ապրանք փաթեթվածքում կունենա իր առանձին տեղը, և ամբողջ արտադրանքը լավ տեսանելի կլինի։

Մեր ընկերությունը՝ «Բլիստեր-ուպակովկա» ՍՊԸ-ն, արտադրում է տարբեր ձևերի և չափերի բլիստերներ գրենական պիտույքների համար։ Պատրաստի բլիստերային փաթեթավորման արժեքը կախված է ծավալից. որքան մեծ է տպաքանակը, այնքան ցածր է արտադրանքի մեկ միավորի արժեքը։ Որակը երաշխավորված է ցանկացա՜ծ տպաքանակի դեպքում։