Բլիստերների եռակցում
Առաջարկում ենք ապրանքների փաթեթավորման (չափածրարման) ծառայություն՝ բարձր հաճախականության եռակցման (բարձր հաճախականության հոսանքներով եռակցման) տեխնոլոգիայով. սա պլաստիկե բլիստերները միմյանց կամ ՊՎՔ հիմքին հերմետիկ միացնելու հուսալի եղանակ է։ Այսպիսի փաթեթվածքն ապահովում է առավելագույն ամրություն, գրավիչ տեսք և պաշտպանում է ապրանքը բացումից։
Դուք մեզ եք տրամադրում արտադրանքը, իսկ մենք կընտրենք կամ կպատրաստենք համապատասխան բլիստերներ և կիրականացնենք փաթեթավորման (չափածրարման) ամբողջ ցիկլը։ Բարձր հաճախականության եռակցումը թույլ է տալիս ստանալ ամուր և կոկիկ կարեր՝ առանց պլաստիկի գերտաքացման կամ դեֆորմացիայի։ Ապրանքը ներսում ամուր ֆիքսված է և լավ տեսանելի է գնորդին։
Այս տեխնոլոգիան հատկապես պահանջված է գործիքների, էլեկտրոնիկայի, աքսեսուարների, տան համար նախատեսված ապրանքների և գրենական պիտույքների փաթեթավորման ժամանակ։ Բարձր հաճախականության եռակցման մեթոդով պատրաստված փաթեթվածքը պրոֆեսիոնալ տեսք ունի և ընդգծում է Ձեր ապրանքի արժեքը։
Աշխատում ենք ինչպես փոքր, այնպես էլ մեծ տպաքանակներով՝ երաշխավորելով կայուն որակ, օպերատիվություն և խնամքով կատարում։ Ձեզնից պահանջվում է միայն բերել ապրանքը, մնացածը կանենք մենք։