Բույսերի բլիստերային փաթեթավորում

Բույսերի պաշտպանություն

Բույսերի բլիստերային փաթեթավորումը կպաշտպանի դրանք տնկարանից կամ խանութից մինչև տնկման վայր փոխադրելիս

Ներդիրի առկայություն

Բլիստերը ձևավորվում է այնպես, որ ստացվի ներդիր արմատային համակարգի և կանաչ զանգվածի համար։ Այդպես բույսը ցնցումների ժամանակ չի շարժվի, հետևաբար չի կոտրվի

Ջրման և շնչառության անցքեր

Հատուկ անցքերի շնորհիվ բույսը կարելի է ջրել ընկղմման եղանակով։ Բացի այդ, բույսը պետք է շնչի, և դրան կօգնի օդափոխվող բլիստերը

Թափանցիկության տարբեր աստիճան

Թափանցիկ թաղանթի շնորհիվ բույսը կարելի է զննել բոլոր կողմերից՝ առանց փաթեթվածքը բացելու։ Իսկ եթե պետք է դանդաղեցնել վեգետացիան, կարելի է օգտագործել անթափանց թաղանթից բլիստեր

Loading file

Նկարագրություն

Բույսերի բլիստերային փաթեթավորումը անվտանգ փոխադրման համար փաթեթավորման ամենատարածված եղանակն է։ Բույսերի համար նախատեսված անհատական բացվող բլիստերները հարմար են բույսերի առանձին սորտերը տեսակավորելու համար։

Բլիստերներով կարելի է փոխադրել ցանկացած բույս, որի կանաչ զանգվածի բարձրությունը հիմնականում չի գերազանցում 10 սմ-ը։ Ավելի բարձր բույսերը կարելի է ուղարկել միայն բաժակներով՝ ամրակներ ունեցող բլիստերներում, որպեսզի բաժակը բլիստերային փաթեթավորման մեջ չտեղաշարժվի։ Փաթեթավորման համար բլիստերներ օգտագործելով՝ կարելի է առավելագույնս բարձրացնել բույսերի առաքման որակը։

Տարբեր բույսերի փոխադրման համար հատուկ մշակված բլիստերներն օգնում են ապրանքը նշանակման վայր հասցնել լիովին անվնաս։ Բլիստերների կողային մասերում կան օդափոխության բացվածքներ, որոնց շնորհիվ կանաչ զանգվածը շնչում է։

Կարդալ ամբողջությամբ

Բլիստերի կառուցվածքը թույլ է տալիս բույսերը փոխադրել առավելագույնս հարմարավետ պայմաններում։ Բլիստերի ներսի հատուկ ելուստները չեն միանում իրար, և տերևներն ազատորեն տեղավորվում են կանաչ զանգվածի համար նախատեսված հատվածում։ Բլիստերները հաջողությամբ փորձարկվել են հեռավոր տարածությունների փոխադրումների ժամանակ։

Ծաղիկների և սածիլների համար նախատեսված հատուկ տարաները հարմար են օգտագործման համար թե՛ սիրող այգեգործների, թե՛ ագրոարդյունաբերական խոշոր արտադրողների համար։ Բլիստերները հեշտացնում են բույսերի խնամքը։ Սածիլների կասետների արտադրության մեջ օգտագործվող նյութը հիվանդությունների վտանգի ենթակա չէ։

Մեր ընկերությունը՝ «Բլիստեր-ուպակովկա» ՍՊԸ-ն, արտադրում է բույսերի համար տարբեր տեսակի բլիստերներ։ Տարայի պարամետրերը կարող են լինել ցանկացած՝ բջիջների ցանկացած քանակ, դրանց չափերը, ձևը, խոնավության հեռացման անցքերը։ Բլիստերային փաթեթավորումը կպահպանի բույսերը և ապրանքին կտա ներկայանալի տե՜սք։