Բլիստերային փաթեթավորում աքսեսուարների համար

Ապրանքի պաշտպանություն

Բջջային աքսեսուարների և գաջեթների բլիստերային փաթեթավորումը կպաշտպանի ապրանքը պահեստում պահելիս, տեղափոխելիս և առևտրի սրահում

Բլիստերն ապրանքը ցույց կտա լավագույն կողմից

Առանց փաթեթվածքը բացելու՝ գնորդը կարող է լավ ծանոթանալ ապրանքին։ Դրանում նրան կօգնի վառ ստվարաթղթե քարտի վրա զետեղված տեղեկատվությունը

Շատ հարմար է լարերով ապրանքների համար

Ականջակալներ և «մկնիկներ» փաթեթավորելիս բլիստերի կառուցվածքում հաճախ նախատեսում են լարերի համար բաժին և այն փակում ստվարաթղթե ներդիրով, ինչն ավելի ներկայանալի է դարձնում փաթեթվածքը

Բարձրացնում է ապրանքի պատկառելիությունն ու գինը

Մեծ փաթեթվածքն առանձնացնում է ապրանքը մյուսների ֆոնին՝ ընդգծելով նրա առավելությունները։ Որպես կանոն՝ որքան մեծ է փաթեթվածքը, այնքան թանկ կարելի է վաճառել ապրանքը

Loading file

Նկարագրություն

Բջջային աքսեսուարների բլիստերային փաթեթավորումն առավել հաճախ թողարկվում է տարաների տեսքով։ Սա ապրանքը ձևավորելու ժամանակակից և հարմար եղանակ է՝ նվազագույն ծախսերով։ Արտադրանքը սպառողին ճիշտ ներկայացնելը հաջողության գրավականն է ցանկացած բիզնեսում։

Բլիստերային փաթեթավորումը սարքերը պաշտպանում է վնասվածքներից, խոնավությունից և աղտոտումից։ Բլիստերների կիրառումն արտադրանքն ավելի գրավիչ է դարձնում սպառողների աչքում և թույլ է տալիս բարձրացնել վաճառքի մակարդակը։ Բլիստերի կարևոր առավելությունն այն է, որ գնորդը կարող է զննել և գնահատել ապրանքը՝ առանց փաթեթվածքը բացելու։

Բջջային աքսեսուարների բլիստերները կարող են ծառայել որպես փաթեթվածք լիցքավորիչների, USB կրիչների, մարտկոցների, AUX մալուխների, պատյանների, վրադիրների, համակարգչային պարագաների (մկնիկներ, ստեղնաշարեր և այլ բաղադրիչներ) համար։ Բլիստերը լրացվում է վառ ձևավորված ստվարաթղթե քարտով, որն ընդգծում է արտադրատեսակների առավելությունները։

Կարդալ ամբողջությամբ

Փաթեթվածքի արտաքին տեսքը բարելավելու համար տարան սովորաբար պատրաստում են կլորավուն ձևի։ Ծավալուն տարայի մեջ կարելի է փաթեթավորել տարբեր աքսեսուարներ։ Արտադրողը կարող է պատվիրել ամենատարբեր ձևերի, գույների և չափերի բլիստերներ։ Ընդ որում՝ տարբեր բջջային աքսեսուարներ կարելի է փաթեթավորել միատեսակ բլիստերների մեջ։

Բջջային աքսեսուարների բլիստերային փաթեթավորումը լավ լուծում է ապրանքի տեղափոխման և պահպանման համար։ Փաթեթվածքի տարբեր տարբերակների հասանելիությունը՝ հերմետիկ փակման բլիստեր, ճարմանդներով բլիստեր, կոռեքսներ, տակդիր-ներդիրներ և բլիստերների այլ տեսակներ, ինչպես նաև անհատական ձևավորումը կօգնեն բարելավել ցուցադրման որակը և բարձրացնել ապրանքների պահանջարկը։

Մեր ընկերությունը՝ «Բլիստեր-ուպակովկա» ՍՊԸ-ն, ուրախ է առաջարկել բջջային աքսեսուարների բլիստերային փաթեթավորման լայն տեսականի։ Դուք կարող եք կատալոգից ընտրել պատրաստի տարբերակ կամ պատվիրել պատրաստում անհատական էսքիզներով։ Մենք միշտ ընդառաջում ենք մեր հաճախորդներին։