Կափարիչով վաճառարկղեր
Ապրանքի պաշտպանություն
Բլիստերները պաշտպանում են արտադրանքը մեխանիկական վնասվածքներից փոխադրման և պահպանման ժամանակ, կանխում են դրա խառնվելը։
Գրավչություն
Օգնում է ապրանքը փաթեթավորել գունեղ, գրավիչ պոլիգրաֆիայի համադրությամբ և միաժամանակ ցուցադրել այն բոլոր կողմերից։
Վաճառքի աճ
Անհատական դիզայնով նոր փաթեթվածքը կարող է վաճառքն ավելացնել մինչև 15%-ով՝ ստանդարտ փաթեթվածքի համեմատ։
Բրենդավորում
Անհատական դիզայնով և լոգոտիպով բլիստերը կօգնի պաշտպանել Ձեր արտադրանքը կեղծումներից և բարձրացնել ճանաչելիությունը։
Նկարագրություն
Կափարիչով ջերմաձևավորված վաճառարկղերը փաթեթավորման հուսալի և հիգիենիկ լուծում են, որտեղ վաճառարկղն ու կափարիչը կազմում են մեկ ամբողջական կառուցվածք կամ երկու առանձին տարրից բաղկացած հավաքածու։ Այս փաթեթվածքն արտադրվում է ջերմաձևավորման եղանակով՝ սննդային կամ տեխնիկական պլաստիկներից (ՊԷՏ, ՊՊ, ՊՍ), և ապահովում է հերմետիկություն, պաշտպանություն ու գրավիչ արտաքին տեսք։
💡 Առավելությունները՝
-
Հիգիենիկություն՝ պաշտպանություն փոշուց, խոնավությունից և արտաքին ազդեցությունից
-
Հարմարություն՝ կափարիչը կարող է լինել միաձույլ (ծալվող) կամ հանովի
-
Ներկայանալի տեսք՝ կարելի է ընտրել թափանցիկ նյութ, որպեսզի պարունակությունը երևա
-
Համատեղելիություն փաթեթավորման և հերմետիկ փակման ավտոմատ գծերի հետ
📦 Կիրառություն՝
-
Հրուշակեղեն (քափքեյքեր, տորթեր, թխվածքներ)
-
Սննդամթերք (աղցաններ, կտրատված մթերք, աղանդեր)
-
Կոսմետիկական և հիգիենայի ապրանքներ
-
Մանր բաղադրամասեր և տեխնիկական արտադրատեսակներ
🔧 Անհատական պատվերով արտադրություն՝
Կափարիչով վաճառարկղերը նախագծում ենք կոնկրետ արտադրանքի համար՝ 3D մոդելից և փորձնական խմբաքանակից մինչև խոշորասերիական արտադրություն։ Հնարավոր է մակնշում, լոգոյի զետեղում և նյութերի ընտրություն՝ ըստ հաճախորդի խնդիրների։
Վաճառարկղեր (լոտոկներ)
Կափարիչով վաճառարկղեր
Կողային պատերով վաճառարկղեր
Բջիջներով վաճառարկղեր 