Երկկողմանի բլիստեր

Ապրանքի պաշտպանություն

Բլիստերները պաշտպանում են արտադրանքը մեխանիկական վնասվածքներից փոխադրման և պահպանման ժամանակ, կանխում են դրա խառնվելը։

Գրավչություն

Օգնում է ապրանքը փաթեթավորել գունեղ, գրավիչ պոլիգրաֆիայի համադրությամբ և միաժամանակ ցուցադրել այն բոլոր կողմերից։

Բրենդավորում

Բլիստերները կարող են ունենալ գրավիչ անհատական դիզայն և Ձեր ընկերության ջերմաձևավորված լոգոները։

Հեշտ փաթեթավորում

Երկկողմանի բլիստերում արտադրանքը կարելի է փաթեթավորել ձեռքով՝ այն կփակվի ձևավորված փականներով, կամ էլ կարելի է փակել բարձր հաճախականության կամ ուլտրաձայնային եռակցմամբ։

Loading file

Նկարագրություն

Բլիստերի այս տարբերակը պատրաստված է երկու առանձին կեսից։ Առավել հաճախ կիրառվում են եզրագծային փականներ, որոնց շնորհիվ բլիստերը դառնում է գրեթե հերմետիկ։ Սովորաբար բլիստերն ունենում է եվրոկախիչ (եվրոանցք)՝ կեռիկից կախելու համար։

Թափանցիկ բլիստեր ծալքով

Երկկողմանի բլիստերային փաթեթավորումը ձևավորվում է երկու կեսի տեսքով՝ ապրանքի համար նախատեսված խորշերով։ Ապրանքի խորշերը սովորաբար լինում են բլիստերի միայն մեկ կեսի վրա։

Կարդալ ամբողջությամբ

Դա հնարավորություն է տալիս բլիստերի ամբողջ հարթությունն օգտագործել տպագիր ներդիրի վրա տեղեկություն զետեղելու համար։ Ուռուցիկ մասեր կարելի է ձևավորել նաև երկրորդ կեսի վրա։ Կարևոր է ճիշտ նախագծել ծալքի խորությունն ու լայնությունը, որպեսզի հետագայում արտադրանքը բլիստերներում փաթեթավորելիս (չափածրարելիս) խնդիրներ չառաջանան։

Բլիստերի վերին մասում կարելի է ավելացնել նաև կոճակային փականներ՝ ավելի լավ ամրացման համար։ Ձևավորված փականների շնորհիվ բլիստերը կարելի է բազմիցս բացել ու փակել՝ ապրանքը գնորդին ցույց տալու համար։

Տպագրությամբ թղթե ներդիր

Թանկ ստվարաթղթի փոխարեն կարելի է օգտագործել փայլուն թուղթ, քանի որ տպագիր ներդիրը երկու կողմից պաշտպանված է հաստ թաղանթի շերտով։

Եթե արտադրատեսակի համար նախատեսված ուռուցիկ մասերը լինեն երկու կողմում, կարող է անհրաժեշտ լինել թղթե ներդիրում լրացուցիչ անցք դրոշմահատել։

Ապրանքի չափածրարում և փաթեթավորում

Փաթեթվածքի այս տեսակը հարմար է և պարզ՝ ապրանքն ինքնուրույն փաթեթավորելու համար։ Հատուկ սարքավորում չի պահանջվում, ինչն ի վերջո նվազեցնում է փաթեթավորման արժեքը։

Անհրաժեշտության դեպքում ձևավորված փականները կարելի է ամրացնել կպչուն պիտակներով, որոնք կեսերը պահում են իրար միացած և ծառայում են որպես կապարակնիք։ Կամ կարելի է օգտագործել ձեռքի սարք՝ կեսերն իրար կետային եռակցելու համար։