Բլիստեր-բոքս – եվրոկախիչով ծալվող բլիստերի ամենատարածված տեսակը՝ մանր հատային ապրանքների համար։
Կրկնակի բլիստեր – կրկնակի բլիստերային փաթեթավորումը ձևավորվում է ապրանքի համար նախատեսված խորշերով։ Խորշերը սովորաբար լինում են բլիստերի միայն մեկ կեսի վրա։
Երկու կողմից ուռուցիկ բլիստեր – բլիստերի այս տարբերակն ունի ձևավորված ուռուցիկ մասեր երկու կեսերի վրա էլ։
Երկու կեսից բաղկացած բլիստեր – բլիստերի այս տարբերակը պատրաստված է երկու առանձին կեսից։
Սնդուկաձև բլիստեր – բլիստերի այս տարբերակը երկկողմանիից տարբերվում է ներքևի հարթ հիմքով, որի շնորհիվ բլիստերը կարող է կանգնել։
Գինը հաշվարկելու համար մեզ անհրաժեշտ է պլաստիկե փաթեթվածքի ցանկացած պատկեր՝ լուսանկար, գծագիր, 3D մոդել կամ պարզապես ձեռքով արված էսքիզ։ Եթե պատկեր չկա, կարող եք փաթեթվածքի ցանկալի տեսքը նկարագրել բառերով։ Անհրաժեշտ են նաև եզրաչափերը՝ երկարությունը, լայնությունը և խորությունը։
Երրորդ կարևոր պարամետրը նախատեսվող տպաքանակն է։ Փաթեթվածքի արժեքը մեծապես կախված է տպաքանակից։
Եթե գիտեք թաղանթի հաստությունը, հայտնեք նաև այն․ դա կհեշտացնի մեր գործը։ Իսկ եթե հնարավորություն ունեք հաշվարկի համար մեզ նմուշ փոխանցել, ապա ամեն ինչ ինքնե՜րս կչափենք։
Տպաքանակ՝ ազդում է սարքավորման ընտրության վրա։ Որքան մեծ է տպաքանակը, այնքան ցածր է մեկ հատի գինը։
Փաթեթվածքի չափ՝ որոշում է թաղանթի քանակը, որը կծախսվի արտադրության վրա։
Թաղանթի հաստություն՝ նույնպես որոշում է արտադրության համար անհրաժեշտ հումքի քանակը։ Որքան բարակ է փաթեթվածքը, այնքան էժան է։
Գույն և մետաղապատում՝ ոչ ստանդարտ գույների կամ ոսկեգույն մետաղապատված փաթեթվածքն ավելի թանկ կլինի, քան թափանցիկը։
Նվազագույն խմբաքանակը՝ 1 000 հատից սկսած։ Մենք կընտրենք Ձեր տպաքանակին առավել հարմար սարքավորումը, սակայն պետք է հաշվի առնել, որ մի քանի հազար հատ տպաքանակի համար նախատեսված հաստոցի ավելի էժան կաղապարը հնարավոր չի լինի օգտագործել ավելի արտադրողական սարքավորման վրա, երբ Ձեր տպաքանակները հասնեն հարյուր հազարավոր կամ միլիոնավոր հատի։
Ուստի նվազագույն տպաքանակների ողջամիտ տարբերակները ավելի լավ է քննարկել մեր մենեջերների հետ՝ ելնելով ապագայում նախատեսվող տպաքանակներից։ Շատ դեպքերում կկարողանանք առաջարկել փորձնական կաղապարների տարբերակներ, եթե առաջին տպաքանակը պետք է շատ փոքր լինի։
Շատ դեպքերում գինը Ձեզ կհայտնենք 1-2 օրվա ընթացքում։ Բարդ դեպքերում կամ մեր մենեջերների մեծ ծանրաբեռնվածության պայմաններում այս ժամկետը կարող է կազմել 3-4 օր։ Եթե տեղեկությունն անհրաժեշտ է ավելի սեղմ ժամկետում, խնդրում ենք նշել դա Ձեր նամակում։
Եթե մեր առաջարկը Ձեզ բավարարում է գնով, որակով և ժամկետներով, ապա աշխատանքի հետագա ընթացքը հետևյալն է։
1. Համաձայնեցնում և ստորագրում ենք պայմանագիրը։
2. Արտադրության նախապատրաստման կանխավճար։
3. 3D մոդելի մշակում և արտադրատեսակի գծագրի համաձայնեցում։
4. Կաղապարի պատրաստում և դրանով ստացված տպաքանակային նմուշի հաստատում։
5. Փաթեթվածքի տպաքանակի կանխավճար։
6. Թաղանթի պատրաստում։
7. Փաթեթվածքի տպաքանակի պատրաստում։
Սովորաբար կաղապարը պատրաստում ենք երկուսից չորս շաբաթում։ Հատկապես բարդ դեպքերում պատրաստման ժամկետը պետք է առանձին քննարկել։ Կաղապարի պատրաստման ժամկետի վրա կարող է ազդել նաև նմուշի համաձայնեցման գործընթացը։ Եթե փոփոխություններն ու լրամշակումները շատ լինեն, ժամկետը կերկարի։ Եթե Ձեզ անհրաժեշտ է ավելի արագ պատրաստում, տեսեք ստորև բերված կետը։
Եթե Ձեզ անհրաժեշտ է կաղապարն ու տպաքանակը ավելի արագ պատրաստել, խնդրեք մեր մենեջերներին դիտարկել շտապ արտադրության հնարավորությունը։ Երբեմն հնարավորություն ենք ունենում կաղապարը պատրաստել ընդհանուր արտադրական պլանից դուրս։
Փաթեթվածքի տպաքանակի արտադրության ժամկետը կախված է նրանից, թե արդյոք անհրաժեշտ թաղանթն առկա է մեզ մոտ։ Եթե թաղանթը նախապես պետք է արտադրել, դա կտևի մեկից երեք շաբաթ։ Տպաքանակի բուն ձևավորումը սովորաբար տևում է մոտ մեկ շաբաթ՝ կախված արտադրության ծանրաբեռնվածությունից։
Ստանդարտ նվազագույն խմբաքանակը՝ 1 000 հատից սկսած։ Նախնական պայմանավորվածությամբ որոշ դեպքերում կարող ենք կաղապարի փորձարկումների հետ միասին պատրաստել փաթեթվածքի փոքր խմբաքանակ՝ 100-500 հատ։ Օրինակ՝ դեղապատրաստուկների և բժշկական արտադրատեսակների սերտիֆիկացման գործընթացի համար կարող ենք մեկ անգամ պատրաստել նման խմբաքանակ։ Խնդրում ենք կապվել մեր մենեջերների հետ՝ ճշտելու, թե արդյոք Ձեր պատվերի համար կա նման հնարավորություն։
Մեր ընկերության արտադրական գործընթացները համապատասխանում են ИСО 9001-2015 որակի կառավարման համակարգի պահանջներին։ Մեր փաթեթվածքը համապատասխանում է նաև ТР ТС 005/2011 «Փաթեթվածքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջներին, հայտարարագիր՝ ЕАЭС № RU Д-RU.РА09.В.38059/25։
Մեր ընկերության արտադրական գործընթացները համապատասխանում են ИСО 9001-2015 որակի կառավարման համակարգի պահանջներին։ Մեր փաթեթվածքը համապատասխանում է նաև ТР ТС 005/2011 «Փաթեթվածքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջներին, հայտարարագիր՝ ЕАЭС № RU Д-RU.РА09.В.38059/25։
Պլաստիկե փաթեթվածքի նմուշները կարելի է տեսնել գրասենյակում՝ հետևյալ հասցեով՝ ք. Մոսկվա, 1-ին Ֆրեզերնայա փող., տուն 2/1։ Մեր գրասենյակը գտնվում է «Անդրոնովկա» մետրոյի կայարանից 7 րոպե ոտքով հեռավորության վրա։ Եթե Դուք այլ քաղաքում եք կամ Ձեզ հարմար չէ գալ մեզ մոտ, կարող ենք նմուշներն ուղարկել Ձեր հասցեով։
Մեր արտադրությունը գտնվում է Մոսկվայի մարզում՝ ք. Բալաշիխա, Սավվինո միկրոշրջան (նախկին ք. Ժելեզնոդորոժնի), Սավվինսկայա փող., 10։ Նախնական պայմանավորվածությամբ կարող ենք Ձեզ հրավիրել մեր արտադրություն։ Ընդունված է նաև պատվիրատուի արտագնա աուդիտների պրակտիկան։
Մենք աշխատում ենք էկոլոգիապես մաքուր հումքով, որը պարունակում է երկրորդային նյութի զգալի բաժին և 100 %-ով ենթակա է վերամշակման